Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Դանակահարողը կարևոր վկա է Անդրանիկ Զատիկյանի մահվան գործով

Նոյեմբերի 30-ին, Ժամը 20։15-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ըստ ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկությունների՝ ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Բադալյանն է:

Ժամեր անց, ոստիկանությանը հայտնի էր դարձել, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մալաթիա թաղամասի Մեծարենցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Բադալյանի և նշված փողոցի բնակիչ՝ 35-ամյա Արսեն Գրիգորյանի միջև։ Վերջինս կասկածվում է Հ. Բադալյանին դանակահարելու մեջ։

Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը՝ դեռ հայտնի չէ, բայց մեր տեղեկություններով՝ նրան այնպես են հրահրել, որ դանակահարելուց հետո փորձել է կրկին մոտենալ տուժողին:

Մի ուշագրավ հանգամանք. Արսեն Գրիգորյանը կարևոր վկա է Անդրանիկ Զատիկյանի կասկածելի մահվան դեպքով, որը բացահայտելու ուղղությամբ քննչական մարմինը որևէ քայլ չի ձեռնարկում արդեն 5-րդ տարին:

Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում հայտնաբերվել էր 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին:

Առաջինը նրան այդ վիճակում տեսել է մայրը՝ Սոխակ Խոցանյանը: Տան դիմաց, մեքենայի մեջ, ընկերոջ հետ նստած է եղել: Ընկերոջ պատմելով՝ մեքենայի մեջ խոսել են ու քնել, առավոտյան մայրը պատուհանից տեսել է՝ մեքենան կանգնած է, դուռը բացել է՝ ասել. «Այ տղա ջան, տուն-տեղ չկա՞, տունը թողած` էստեղ ես քնել»: Շարժել է, տեսել` մահացած: Ընկերն էլ քնած է եղել, հետո զարթնել է: Շտապ օգնություն են կանչել ու տարել Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղից էլ ահազանգել են ոստիկանություն:

Ու թեև ըստ դատաբժշկական փորձաքննության,Անդրանիկ Զատիկյանը մահացել է սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային և հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա…, այլ կերպ ասած՝ գերդոզավորումից, սակայն Անդրանիկի հարազատները չեն հավատում այդ վարկածին: Դրա համար կան մի քանի հիմնավոր պատճառներ:
Նախ, դեպքից մոտ մեկ ամիս առաջ էր Անդրանիկը մոր հետ մեկնել Գերմանիա՝ բժշկական հետազոտության, և նրա մոտ առողջական որևէ խնդիր չէր հայտնաբերվել:

Նրա հայրը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ԱԺ պատգամավոր Վահան Զատիկյանը ևս մահացել էր կասկածելի հանգամանքներում. պաշտոնական վարկածը՝ սրտի կաթվածն էր, սակայն համառ լուրեր էին պտտվում, որ նրան թունավորել են Ծաղիկ Ռուբոյի եկեղեցու բացման արարողության ժամանակ՝ արյունոտ հոկտեմբերի 27-ից 20 օր առաջ:

Դա Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներն էին, երբ կասկածելի հանգամանքներում սպանվում, մահանում էին Վազգեն Սարգսյանին հավատարիմ զինակիցները կամ մերձավոր շրջապատի մարդիկ:

Չնայած համառ լուրերին՝ Վահան Զատիկյանի մահվան դեպքով այդպես էլ քրեական գործ չհարուցվեց:

Հետո՝ 2006թ-ին, պատվիրված սպանության զոհ դարձավ երկրապահ-պատգամավորի ավագ որդին՝ Սեդրակ Զատիկյանը: Անդրանիկ և Սեդրակ Զատիկյանների սպանության 2 պատվիրատուները՝ Ստեփան Հակոբյանը և Նարեկ Խաչատրյանը, իրավապահների թողտվությամբ ազատության մեջ մնացին համապատասխանաբար՝ 5 և 9 տարի:

Այսինքն՝ այնքան, որ 100,000 դոլարի դիմաց 2 եղբայրների սպանության կիսատ մնացած պատվերը հասավ ավարտին:

Անդրանիկ Զատիկյանին մահացած գտան այն օրը, երբ պետք է սկսվեր Ստեփան Հակոբյանի գործով՝ այնքան սպասված առաջին դատական նիստը: Պատվիրատուները զգուշանում էին նրանից, և դա էր պատճառը, որ սպանությունը կատարած Արսեն Առուշանյանից, մինչ բռնվելը, պահանջել էին Անդրանիկին էլ սպանել, քանի որ նրան չսպանելով «իրենց թշնամի է սարքել»:

Նկատենք, որ Զատիկյանների մահվան դեպքերին առնչվող անձինք նրանց երբեմնի մերձավոր շրջապատի մարդիկ են եղել. Կարծես որպես զգոնությունը թուլացնելու մեթոդ՝ ընտրվել է վստահելի մարդկանց շրջապատում իրականացնելու տարբերակը:

Այս առումով Արսեն Գրիգորյանի գործոնը կարող էր օգտագործվել՝ նրա իմացությամբ կամ առանց դրա…, բայց անպայման՝ այդ օրը:

Նրա ընտանիքին ճանաչողներն ասում են, որ համեստ, լավ ծնողներ ունի, ու չնայած եղբայրը դատապարտվել է զինվորական ինչ-որ հանցագործության համար և 13 տարվա պատիժ կրել, սակայն նա էլ իր տեսակով հանցագործի կերպար ու հոգեբանություն չունի: Այդ պատժի կրման տարիներին Զատիկյաններն աջակցել են Արսենի եղբորը, որ բանտում նա խնդիրներ չունենա:

Եվ այժմ, երբ Արսեն Գրիգորյանը դանակահարության գործով հայտնվել է անազատության մեջ, հարց է առաջանում՝ արդյո՞ք Անդրանիկի գործով այս կարևոր վկային միտումնավոր չեն հրահրել՝ գործի հնարավոր բացահայտման դեպքում նրան «մեկընդմիշտ լռեցնելու», «ուղղորդելու» կամ «մշակելու» նպատակով…բանտային պայմաններում: Սովորաբար դա ավելի հեշտ է, երբ հանցագործությունները կոծկող հովանավոր իրավապահներ ունես…

Այս վարկածը չի բացառվում, մանավանդ որ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատու Նարեկ Խաչատրյանի գործով կարևոր վկա Արամ Արամյանը, ով կանչվել էր դատարան՝ իր տված ցուցմունքը պնդելու, այդպես էլ դատարան չհասավ. Նա «նետվել էր» կամրջից կամ՝ նետել էին:

Այժմ հետևենք Արսեն Գրիգորյանի և Անդրանիկ Զատիկյանի կասեցված գործի ճակատագրին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում