Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Հունաստան է ժամանել, հայտնում է Anadolu-ն:
Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Աթենքի օդանավակայանում թուրքական ժամանակով 11:50-ին:
Թուրքիայի նախագահի այցն իրականացել է հույն գործընկեր Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով:
Դա Հունաստան Թուրքիայի ղեկավարի առաջին այցն է 65 տարում: