Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհրաժեշտ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահն ուզում է այդ թեման քննարկել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի ղեկավարների և Հռոմի պապի հետ:
«Չկան ուրիշ երկրներ՝ բացի ԱՄՆ-ից և Իսրայելից, որոնք բացահայտորեն կանտեսեին Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի 1980 թ. որոշումը»,- նշել է Էրդողանը:
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: