Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հարությունյան-Կարապետյան տանդեմը մտահոգություններ է առաջացնում

Հաջորդ տարվա մարտին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն կարող է դառնալ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը։ Չնայած Նալբանդյանի համար կանխանշվել էր, որ նա գոնե մինչև հաջորդ տարվա աշուն պետք է զբաղեցնի Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը և այդ կարգավիճակում կազմակերպի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, սակայն Նալբանդյանի համար ավելի մեծ պատիվ կլինի, եթե նա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերին ընդունի նախագահի պաշտոնում: Այնպես որ, նա հաստատ կատաղի դիմադրություն ցույց չի տա՝ բացառելու նախագահի պաշտոնում հայտնվելու հնարավորությունը:

Նախագահական ընտրություններին երեք ամիս է մնացել, սակայն նախագահի որևէ պաշտոնական թեկնածուի անուն շրջանառության մեջ չկա: Այս նախագահական ընտրությունները էապես տարբերվելու են նախորդներից, քանի որ այս անգամ չի լինելու թեկնածուների առաջադրում, չի լինելու նախընտրական քարոզչություն և թեկնածուները չեն ներկայացնելու նախընտրական ծրագիր այն մասին, թե ինչ են պատրաստվում անել նախագահության ընթացքում, որը այս դեպքում արդեն յոթ տարի է, նախորդ հինգ տարվա փոխարեն:

Հանրապետական խմբակցությունը կարող է Ազգային ժողովում նիստ գումարել և առանց մյուս խմբակցությունների մասնակցության ընտրել Հանրապետության նախագահ: Հաջորդ տարվա ապրիլի 9-ից հետո ուժի մեջ մտնող Սահմանադրությունը նախատեսում է, որ ընտրության երկրոդ փուլում Հանրապետության նախագահը կարող է ընտրվել ձայների երեք հինգերորդով, իսկ ՀՀԿ-ն խորհրդարանում ունի այդ պահանջը բավարարող ձայներ: Բնական է, որ ՀՀԿ-ական պատգամավորները միայն ընտրությունից մեկ երկու օր առաջ են իմանալու, թե իրենք ում են ընտրելու Հանրապետության նախագահ: Հիմա նրանք այն հարցին, թե ով է իրենց նախագահի թեկնածուն, պատասխանում են, որ դրա համար դեռ բավական ժամանակ կա, և հիմա իմաստ չունի այդ հարցի քննարկումը: Այդ ժամանակը կսպառվի այն ժամանակ, երբ ընտրությանը նախորդող ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը կհայտնի, թե ում է ընտրել Հանրապետության նախագահ:

Դեռևս սահմանադրական փոփոխությունների գործընթացի ամենանախնական փուլում, երբ խոսվում էր խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հնարավորության մասին, մամուլը գրում էր, որ ապագա նախագահի պաշտոնը նախատեսված է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համար: Նույնիսկ նախագահական ընտրությունների և ՍԴ նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետներն էին իրար համապատասխանում: Գագիկ Հարությունյանը կարող էր նախագահ դառնալ դեռևս 1998թ., բայց նա այն ժամանակ չհամարձակվեց առաջադրվել, 20 տարի անց նա կարող է վերականգնել խախտված պատմական արդարությունը: Բայց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրն անգամ չկար այն հանգամանքը, որը կարող է խոչընդոտել Հարությունյանի նախագահական ամբիցիաների իրագործմանը: Այդ հանգամանքը ի հայտ եկավ 2016թ. սեպտեմբերին, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ:

Հիմա Գագիկ Հարությունյանի թեկնածությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս իշխանության ներսում, հատկապես այն մասի, որոնք լուրջ մտավախություններ ունեն վարչապետ Կարեն Կարապետյանի իշխանական օլիմպում մնալու և վարչապետի պաշտոնը ապրիլի 9-ից հետո չհանձնելու հավակնությունների վտանգավորության մասով: Կարեն Կարապետյանի այդ հավակնությունները կարող են ավելի ցցուն արտահայտվել, եթե նախագահի պաշտոնը զբաղեցնի Գագիկ Հարությունյանը:

Գազտնիք չէ, որ Կարապետյանը և Հարությունյանը ազգականներ են. Կարապետյանի դուստրը ամուսնացած է Գագիկ Հարությունյանի եղբոր որդու՝ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ: Մի պահ պատկերացնենք, որ 2018թ. ապրիլի 9-ին մենք ունենում ենք Հանրապետության նախագահ Գագիկ Հարությունյան և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյան, իսկ Սերժ Սարգսյանն այլևս նախագահ չէ, այլ ընդամենը ՀՀԿ նախագահ: Հանրապետականները, որոնք դավաճանության մեջ բազմափորձ են, ու սովոր են կշեռքի վրա դնել իշխանության ծանր ու թեթև կողմերը, կարող են հաշվել, որ նժարը թեքվել է Կարապետյանի կողմը: Ինչպես նախագահի դեպքում, վարչապետին ևս ընտրում է ՀՀԿ-ական մեծամասնությունը, իսկ քանի որ այդ մեծամասնությունը սովոր է կատարել վերևից իջեցված հրամանները, չի բացառվում, որ նրանք երկու հրամաններից կատարեն այն մեկը, որը կհամարեն, որ ավելի վերևից է իջեցված:

Ինչ պետք է անի նախագահ Սարգսյանը նման հեռանկար թույլ չտալու համար: Առնվազն պետք է նախագահի պաշտոնում նշանակի մի մարդու, որն ավելի քիչ է հակված լինելու դաշինքի գնալ վարչապետ Կարապետյանի հետ: Պնդել, որ դա կարող է լինել հենց Էդուարդ Նալբանդյանը, դժվար է, բայց որ Գագիկ Հարությունյանի դեպքում վտանգն անհամեմատ ավելի մեծ է, կասկած չկա: Ապագա նախագահի պաշտոնը որքան էլ թերագնահատվի, նա նույնիսկ նոր Սահմանադրությամբ շարունակում է մնալ պետության գլուխը՝ դրանից բխող հետևանքներով, նաև հոգեբանական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում