New York Times թերթը, վկայակոչելով իր ստացած փաստաթղթերը, հայտնում է Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի փրկիչ» նկարի գնորդի անունը: Նա սաուդցի արքայազն Բադր բեն Աբդուլլա բեն Մուհամմեդ բեն Ֆարհան Ալ Սաուդն է:
Նշվում է, որ նկարը գնած արքայազնը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի ընկերն է:
Հիշեցնենք՝ նկարը վաճառվել է նոյեմբերին Նյու Յորքում Christie’s աճուրդի տան աճուրդի ժամանակ ռեկորդային 450 մլն դոլարով: Գնորդի անունը չէր հաղորդվում: