Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կրակի հետ խաղ է անվանել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը: Այս մասին հայտնում է Ttrend-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Յըլդըրըմը նշել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը նման է պայթելու պատրաստ ռումբի:
Նա նշել է, որ այդ որոշման հետևանքները կարող են բավական ցավալի լինել:
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: