Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Հանուն Հայաստան Պետության ճակատը պահանջում է Հայաստանում դադարեցնել ռուսական ԶԼՄ-ների հեռաձակումը

Հանուն Հայաստան Պետության ճակատը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ռուսական ԶԼՄ-ներում և հատկապես հեռուստատեսությամբ առաջացրեց հակահայկական հիստերիայի մի ալիք, որին բնորոշ են մերկապարանոց մեղադրանքները, Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը և նույնիսկ դրա իրավունքը մերժելը, կանխամտածված վիրավորական և նվաստացուցիչ համեմատությունները և զուգահեռները։

Գիտակցելով, որ դա առաջին հերթին Հայաստանի իրար հաջորդող իշխանությունների կողմից մեր ինքնիշխանության ներքին և արտաքին բովանդակության դեմ ուղղված քայքայիչ և հակապետական գործունեության հետևանքն է, միաժամանակ մերժելի ենք համարում մեր ինքնիշխանության, ազգային և մարդկային արժանապատվության և հիմնարար իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն։

Մշտապես ազգային խտրականություն, նախկին Խորհրդային Միության անկախացած մասերի հանդեպ մեծապետական շովինիզմ, Մարդու իրավունքների հանդեպ քամահրանք քարոզող, լրագրական էթիկայի ընդունված նորմերը մերժող ռուսական հեռուստաալիքներից մի քանիսը Հայաստանում գործում են հանրապետական կամ տարածքային պետական լիցենզիայի հիման վրա, իսկ մի մասն էլ, ինչպես օրինակ շովինիստական ագրեսիվ մոտեցումներով և փաստերի այլասերված ներկայացմամբ տխրահռչակ ՆՏՎ և Զվեզդա հեռուստաալիքները, տարածվում են լիցենզավորված կաբելային ցանցերի միջոցով։

Ուստի պահանջում ենք ՀՀ Սահմանադրության և «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Լեզվի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքների համաձայն դադարեցնել «ՌՏՌ-Պլանետա», Պեռվիյ կանալ, Միռ հեռուստաալիքների լիցենզիան ազգային խտրականության, ՀՀ սահմանադրական կարգի դեմ ոտնձգության, զրպարտության և օրենքով մերժելի այլ սիստեմատիկ քարոզի համար։

Նույն պատճառով պարտադրել կաբելային հեռուստատեսության ծառայություն մատուցող ընկերություններից դադարեցնել վերոհիշյալ, ինչպես նաև «ՆՏՎ», «Զվեզդա», «Ռեն ՏՎ» և հասարակական-քաղաքական բովանդակություն մատուցող բոլոր ՌԴ հեռուստաալիքների վերահեռարձակումը։

Լիովին անընդունելի և չարդարացված ենք համարում պետական մակարդակով մասնակցությունը «ՄԻՌ» հեռուստաընկերության գործունեությանը՝ Հայաստանի հանդեպ ուղղակի թշնամական քաղաքականություն վարող և նույնիսկ պատերազմող երկրների հետ միասին։

Կոչ ենք անում հանրությանը միանալ այս պահանջին և բոյկոտել նշված ալիքները, ինչպես նաև դիմում ենք հայկական ընկերություններին, որպեսզի չապահովեն դրանք գովազդային եկամուտներով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում