«Շատ կարևոր է վերաքննիչ դատավորների քանակը ավելացնելը, սակայն մենք դա ավելացնում ենք առաջին ատյանի դատավորների հաշվին՝ ըստ էության խնդիրը չլուծելով, և որպես բեռնաթափման մեխանիզմ առաջարկում ենք գրավոր ընթացակարգ»,- ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ չի կարելի գրավոր ընթացակարգը պարզեցնել այն աստիճան, որ դատավորը իր աշխատասենյակից դուրս չգա և իրականացնի արդարադատություն. «Մենք բյուջեում չկարողացանք գտնել այն 64 մլն դրամը, որ ավելացնեինք վերաքննիչ դատավորների քանակը»:
Մանրամասները՝ տեսանյութում: