Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Նվաստացրել են Հայաստանը, հանել են գոտին և կոշիկները

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի երեկվա հարցը խորհրդարան- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հռետորական ստացվեց, որովհետև դահլիճում չէր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Միքայելյանը պատմել է, որ Տաջիկստանից վերադառնալիս Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, Մոսկվայի օդանավակայանում սահմանապահների կողմից զննության է ենթարկվել: Միքայելյանին հետաքրքրում էր, թե արդյոք Երևանի օդանավակայանում նույն կերպ կվարվեի՞ն Ռուսաստանի Պետդումայի խոսնակի հետ․ «Անցումային կետում խուզարկում են իմ երկրորդ դեմքին, գոտին են հանել տալիս… մի քիչ տհաճ ա: Չկա՞ միջպետական պայմանագիր, որ նման բան չլինի, վերջիվերջո՝ Վոլոդինը եթե գա Հայաստան, ձեռների վրա կճանապարհեն, ոչ թե ռեմենը կհանեն»:

https://www.youtube.com/watch?v=O1X_dK8ATno

Իրականում Սասուն Միքայելյանի հարցի հասցեատերը Էդվարդ Նալբանդյանը չէ կամ ավելի ճիշտ՝ նա չէ այն միակ պաշտոնյան, ով պատասխանատու է հայ-ռուսական այսօրվա նվաստացուցիչ հարաբերությունների համար: Ասենք՝ տեղին կլիներ, որ պատգամավորի հարցին պատասխաներ դահլիճում գտնվող Կարեն Կարապետյանը՝ մանավանդ, որ նա Հայաստանում ավելի շատ ունի ոչ թե վարչապետի, այլ Մոսկվայից գործուղված «երկրորդ քարտուղարի» կարգավիճակ: Բայց Կարապետյանին բնավ չանհանգստացրեց այն փաստը, որ Մոսկվայի օդանավակայանում ինչ-որ սերժանտ կարող է այդ ձևով նվաստացնել Հայաստանը, որովհետև տվյալ դեպքում Բաբլոյանը ոչ թե մասնավոր անձ կամ նույնիսկ հարգված մանկաբույժ է եղել, այլ Հայաստանի երկրորդ դեմք, խորհրդանիշ, որին հրապարակայնորեն նվաստացրել են Մոսկվայի օդանավակայանում:

Մյուս կողմից՝ Կարապետյանի լռությունը, ինչքան էլ դա վիրավորական լինի Արա Բաբլոյանի համար, նույնիսկ բնական, օրինաչափ է, որովհետև նրա «հայտնությունը» Հայաստանի վարչապետի պաշտոնում, առհասարակ՝ իշխանական ամբիցիաները հայ-ռուսական այսօրվա ձևախեղված հարաբերությունների հետևանք են:

Երբ Ռուսաստանում հրապարակայնորեն նվաստացնում են ակամայից ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ դարձած վարորդին՝ նրան կնոջ խալաթով քարշ տալով դատարան, Հայաստանի պետական էլիտան դա համարում է սովորական երևույթ՝ թերևս համարելով, որ մի խոպանչու պատճառով չարժե ստվեր նետել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Երբ Հայաստանում տեղակայված ռուսական զորամասում տիրող բեսպրեդելի հետևանքով ոճրագործության զոհ դարձավ Գյումրիի մի ամբողջ ընտանիք, Հայաստանի իշխանությունները Մոսկվայից հաշիվ չպահանջեցին, նույնիսկ չկարողացան հասնել ռուսաստանցի մարդասպան շարքայինի արդար դատավարությանը՝ թերևս համարելով, որ մի ընտանիք կարող է «մատաղ» լինել «օրհնված սհաթին»:

Երբ պետությունը չի արժևորում իր քաղաքացուն, չի արժևորվում արտաքին հարաբերություններում: Սա աքսիոմ է. ինչքան Հայաստանի ներսում քաղաքացին կորցնում է սուբյեկտությունը, այնքան Հայաստանն է կորցնում իր սուբյեկտությունը հայ-ռուսական հարաբերություններում:

Երբ ռուսական առաջատար հեռուստաընկերություններով Հայաստանը համեմատվում է սիրեկաններ փոխող լրբի հետ, բայց Հայաստանի իշխանությունն իրեն պահում է արդարացող «մոլորված կնոջ» կարգավիճակում, ապա Բաբլոյանին Մոսկվայի օդանավակայանում «շմոն» անելը մանկական չարաճճիության պես մի բան է՝ մանավանդ, որ «ծերուկը» չի էլ գիտակցում իր պաշտոնի արժեքն ու պատասխանատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում