Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Բայսզ գյուղը դատարկվել է. Հայաստանից հեռանում են ոչ միայն հայերը, այլև եզդիները (տեսանյութ)

Թալին քաղաքից 15 կմ հարավ-արևելք գտնվող եզդիաբնակ Բայսզ գյուղը լրացնում է Հայաստանի մյուս դատարկված գյուղերի ցանկը: Դեռ երկու տարի առաջ այստեղ վիճակը մխիթարական կարելի էր համարել, քանի որ գյուղի չորս աշակերտները միակ դպրոցը հաճախելու հնարավորություն ունեին: Բայց արդեն երկու տարի է՝ դպրոցը փակվել է, քանի որ աշակերտ չկա: Նախկին 60 տնտեսության փոխարեն այսօր գյուղում մնացել է վեց ընտանիք, որոնցում արդեն աշակերտական տարիքի երեխա չկա: Վեց ընտանիքներից ամենաբազմանդամը Սևդին Խուդոյանենց ընտանիքն է: 24-ամյա Սևդինը տան ավագ որդին է, ապրում է կնոջ, երեխայի, երեք եղբայրների և ծնողների հետ միասին:

1828 թվականից Բայսզը բացառապես եղել է եզդիաբնակ գյուղ, որտեղ մարդկանց հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր: Այսօր գյուղում ոչ խանութ կա, ոչ՝ տրանսպորտային միջոց: Սևդինենց ընտանիքը 10 կով և 25 մոզի ունի, որով էլ կարողանում են հոգալ մեծ ընտանիքի հոգսերը:

Սևդինը Հայաստանն իր հայրենիքն է համարում, ու թեև հինգ հորեղբայրները, եղբայրները կանչում են, բայց դեռ գյուղից հեռանալու մտադրություն չունի, թեև նշում է, որ գյուղում բացի անասնապահությունից, այլ զբաղմունք չկա, իսկ իր տարերքը երաժշտությունն է և այս առումով մտածում է, որ դրսում իրեն լավ ապագա է սպասվում: «Հայաստանն իմ հողն է, հայ ժողովուրդը իմ բարեկամներն են, իմ ընկերներն են, ես Հայաստանի զավակ եմ, Հայաստանը իմ հայրենիքն է»,- անկեղծորեն խոստովանեց Սևդին Խուդոյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ թեև գյուղը դատարկվել է, բայց հարևանները տները չեն վաճառում, քանի որ այստեղ գտնվում է սրբատեղին՝ գերեզմանը, և գյուղից հեռացածները տարվա մեջ գոնե մեկ անգամ փորձում են գալ Բայսզ:

Նա պատմեց, որ գյուղում արտագաղթը սկսվել է անկախության առաջին տարիներին, երբ պատերազմ էր, երկրորդ փուլը 2000-ականներին էր: Բացառապես մեկնում են ՌԴ:

Բայսզ գյուղը գտնվում է հայաբնակ Կաքավաձոր գյուղի կողքին, ավելի բարձրում: Սևդինը պատմեց, որ Կաքավաձորի բնակիչների հետ մտերիմ է, շատ ընկերներ ունի այնտեղ: «Երբևէ իմ իրավունքները խախտված չեն եղել այստեղ, ես ազգային խտրականություն չեմ նկատել»,- ասաց նա:

Սլավիկ Սալմոնյանն էլ Բայսզի միակ 40-ամյա տղամարդն է: Գյուղում ապրում է կնոջ ու քրոջ հետ: Նրանք նույնպես զբաղվում են անասնապահությամբ: Նա մեզ ուղեկցեց գյուղի՝ 70-ականներին կառուցված ակումբը, որտեղ մի ժամանակ ազգային երգի, պարի խմբակներ են գործել, ֆիլմերի դիտում է եղել, սակայն այսօր կիսավեր շենք է: Սլավիկը պատմեց, որ ինքն էլ ժամանակին ակումբում պարել է: «Ես շատ գոհ եմ Հայաստանի ժողովրդից: Ուր էլ գնամ, մեր Հայաստանը շատ լավն է, այստեղ սիրում եմ,այլապես շուտ էի գնացել»,- ասաց նա՝ վստահ նշելով, որ գյուղի բնակիչները վերադառնալու են:

Ամայացած գյուղում 2007-ին վերակառուցվել է 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հովիվը վերջին անգամ գյուղ եկել է երկու տարի առաջ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում