Թուրքիայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի առջև բողոքի ցույց է ընթանում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշման հետ կապված: Այս մասին հայտնում է Hürriyet թերթը:
Նշվում է, որ ակցիային մասնակցում է մի քանի հարյուր մարդ: Ցուցարարները հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսեր են բացականչում, աջակցություն են հայտնում Պաղեստինին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: