Friday, 29 03 2024
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը

Թրամփը բացեց դժոխքի դռները

Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին` 1948թ-ի Իսրայելի ստեղծումից հետո ԱՄՆ-ը դարձնելով առաջին երկիրը, որ նման որոշում է կայացնում: Իսրայելը Երուսաղեմը համարում է իր «միասնական և անքակտելի» մայրաքաղաքը, սակայն մինչև Թրամփի այսօրվա հայտարարությունն Իսրայելի իրավունքները քաղաքի նկատմամբ ճանաչված չեն եղել այլ պետությունների և միջազգային սուբյեկտների կողմից: Երուսաղեմի կարգավիճակն առանցքայինն է համարվում իսրայելա-արաբական հակամարտության գործընթացում, որովհետև պաղեստինցիներն Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

Նույնիսկ տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցները` Սաուդյան Արաբիան և Հորդանանը, Թրամփին կանխավ զգուշացրել էին, որ նրա հայտարարությունն անկայունության մեջ օջախ է առաջացնելու մահմեդականների շրջանում և ամբողջ աշխարհում: Ավելորդ չէ հիշեցնել, որ Երուսաղեմի արևելյան հատվածը սրբազան վայր է համարվում մահմեդականների, քրիստոնյաների և հուդդայականների համար: Իսրայելը քաղաքի այս հատվածն օկուպացրել է 1967թ-ի մերձավորարևելյան պատերազմի ժամանակ: 1993թ-ի խաղաղության համաձայնագրի համաձայն`Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է հստակեցվեր բանակցությունների հետագա փուլերում:

Երուսաղեմի նկատմամբ Իսրայելի իրավունքը ճանաչված չէր միջազգային հանրության կողմից և ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերով: 1967թ-ից սկսած` Երուսաղեմի արևելյան հատվածում Իսրայելը կառուցել է տասնյակ թաղամասեր, որտեղ ներկայումս ապրում է մոտ 200 հազար հրեա: Միջազգային իրավունքի և ՄԱԿ բանաձևերի տեսանկյունից` այս թաղամասերն ապօրինի են: Այսօրվա հայտարարությամբ` Թրամփը փաստորեն ճանաչում է Իսրայելի միակողմանի գործողությունների օրինականությունը` հակադրության մեջ մտնելով միջազգային հանրության հետ:

Հորդանանն արդեն նախաձեռնել է Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստեր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թրամփն անցնում է «կարմիր գիծը» բոլոր մուսուլմանների համար ու սպառնացել է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: Ընդ որում` Էրդողանը հայտարարությունը հնչեցրել է բոլոր մահմեդականների անունից: Տասնամյակներ շարունակ Վաշինգտոնն ակտիվ միջնորդական առաքելություն է իրականացրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն Թրամփի այսօրվա հայտարարությունն արաբների աչքերում ամերիկյան միջնորդությունը զրկեց անաչառությունից ու լեգիտիմությունից:

Այսօր Թրամփը կայացրել է իր նախագահության ամենավիճահարույց որոշումներից մեկը, ինչի հետևանքով Մերձավոր Արևելքը դառնալու է նոր լարվածությունների, գուցե պատերազմների օջախ: Ակնհայտ է, որ Թրամփի այսօրվա որոշումը ավելի է սրելու նաև Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները` նոր ռիսկեր ծնելով մեր տարածաշրջանի անվտանգության, ԼՂ խնդրում առկա փխրուն ստատուս-քվոյի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում