ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը Մերձավոր Արևելքում, որը հարմար կլինի երկու կողմերին: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եկել է ժամանակը Երուսաղեմը ճանաչելու Իսրայելի մայրաքաղաք: «Ես որոշում եմ ընդունել, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու»,- ասել է նա:
Թրամփը Պետդեպին հրահանգել է սկսել ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու պատրաստությունը: