Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

«Սաղ Արթուրի սարքածն ա, Արթուրն ա ստիպել Լիլիթին ձայնագրել». զինված խմբի գործով մեղադրյալ

Նորք-Մարաշի զինված խմբի գործով վերջին դատական նիստը մեծ աղմուկ բարձրացրեց՝ կապված նիստում հրապարակված ձայնագրության հետ։ Ձայնագրության մեջ, ինչպես հայտնի է, զրուցում են Վահան Շիրխանյանը և զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը։ Խոսք է գնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին։ Շիրխանյանն Արթուր Վարդանյանին պատմում է, որ Սեյրան Օհանյանն էլ է զզված Սերժ Սարգսյանից, նախկին նախագահից էլ։ Շիրխանյանը Արթուր Վարդանյանին հավաստիացնում է, որ եթե ինչ-որ գործողություններ լինեն, Սեյրան Օհանյանը ժողովրդի դեմ դուրս չի գա։ Շիրխանյանն ասում է. «Ես իրան ասել եմ: Ոչ թե քո հետ կապված, այլ ասել եմ՝ ժողովրդի ատելությունը էնքան մեծ է, որ մի օր մեկ էլ հեռուստացույցով կլսես, որ էսպիսի բան է եղել: Ի՞նչ ես անելու: Ասաց՝ ես ժողովրդի դեմ դուրս չեմ գա»: Արթուր Վարդանյանը Շիրխանյանից հետաքրքրվում է. «Կարա՞ պահի բանակը, որ հանկարծ տանկերը փողոց չելնեն… նենց ա, որ հաղթանակ լինելու ա, բայց իզուր զինվորի արյուն ա թափվելու»: Վահան Շիրխանյանը պատասխանում է. «Չէ, ոչ մի տանկ փողոց դուրս չի գա»:


Այս ձայնագրության հրապարակումից հետո տարբեր կարծիքներ են շրջանառվում։ Եղել է այդպիսի ձայնագրություն, չի եղել։ Շիրխանյանն է արդյոք խոսում, թե՞ ոչ։ Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը, օրինակ, ասում է, որ այդ ձայնագրությունն արվել է գաղտնի, իսկ գաղտնի ձայնագրությունը չի կարող օգտագործվել որպես ապացույց ու դրվել մեղադրանքի հիմքում: Ալումյանի խոսքերով՝ այս ձայնագրությունը որպես ապացույց չի կարող օգտագործվել, դրա վրա վարկածներ չեն կարող կառուցվել: Բացի այդ, ձայնագրության՝ գործում հայտնվելու պահին ոչ ոք հստակ ապացույց չուներ՝ ում միջև է խոսակցությունը գնում, այսինքն՝ չկա գործի մեջ այնպիսի նյութ, որից վստահաբար կարելի կլիներ ասել՝ այո, այս խոսակցությունը Վահան Շիրխանյանի ու Արթուր Վարդանյանի միջև է։

Զինված խմբի գործով որպես մեղադրյալ անցնող Նելլի Մինասյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այդ ձայնագրությունը կատարվել է Արթուր Վարդանյանի դրդմամբ։ Նա է Լիլիթին հանձնարարել գաղտնի ձայնագրել իր ու Շիրխանյանի զրույցը։ «Սաղ սուտ ա, ինչ կա չկա բարդեցին էդ խեղճ աղջկա գլխին։ Սաղ Արթուրի սարքածն ա։ Արթուրն ա ստիպել Լիլիթին ձայնագրել։ Այլ մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ դեռ պետք է ցուցմունք տամ այս գործով»,- ասաց Նելլի Մինասյանը։ Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ Արթուրը դիտավորյա՞լ է Շիրխանյանի հետ այդ զրույցը վարել, որպեսզի ձայնագրություն ունենա Սեյրան Օհանյանի մասով, Նելլին պատասխանեց. «Եթե մեկը նման բան է խոսում և հստակ իմանում է, որ ձայնագրվում է, ուրեմն կարա լինի միայն դիտավորություն։ Այս գործում ամեն ինչ դեռ հարցական է, պարզ չէ, թե ով ով է»։ Նելլին նշեց նաև, որ այս ամենից հետո էլ իր համար շատ մութ հարցեր կան։ «Ես Արթուր Վարդանյանի պլանների մասին գաղափար անգամ չեմ ունեցել։ Հուսամ՝ կընթանա բացարձակ արդար դատաքննություն։ Այս պահի դրությամբ շատ անմեղ մարդիկ արդեն 2 տարի է ազատազրկված են ապօրինի»,- նշեց Նելլին։

Վահան Շիրխանյանի որդին՝ Գրիգոր Շիրխանյանը ևս մեզ հետ զրույցում կասկածներ հայտնեց հրապարակված ձայնագրության մասով։ Նրա խոսքերով՝ Շիրխանյանը իր խոսքի ժամանակ կանդրադառնա այդ ձայնագրությանը։ «Այդ պատմությունը շատ խառն է։ Իրականում ամեն ինչ արվում է, որպեսզի այս ամենը կապեն Սեյրան Օհանյանի հետ։ Ամեն բան արվում է, որպեսզի այս գործը քաղաքական ենթատեքստ ստանա։ Այսինքն՝ այս գործը օգտագործում են քաղաքական նպատակներով։ Քաղաքական հակառակորդներին բանտարկելուց հետո փորձ է արվում մյուսի վրա էլ բարդել այդ գործը։ Ես վստահ եմ դրա մեջ։ Բայց երբ դատարանում իմ հայրը խոսի, ամեն բան կպարզվի։ Կպարզվի, թե ով է արել այդ ձայնագրությունը, ինչու է արել, ինչ նպատակով, արդյոք այդ ձայնագրությունը մոնտաժված է, թե՞ ոչ։ Այստեղ տասնյակ հարցեր կան, որոնք իրենց պատասխանները կստանան, երբ հայրս խոսի դատարանում»,- ասաց Գրիգոր Շիրխանյանը։

Մեր դիտարկմանը՝ տեղյա՞կ է, որ Վահան Շիրխանյանը և Սեյրան Օհանյանը հանդիպում էին, զրուցում էին այս գործի մասին, թե՞ ոչ, Շիրխանյանի որդին պատասխանեց. «Իմ հայրը բանակի հիմնադիրներից մեկն է։ Նա բոլոր զինվորականների հետ էլ միշտ հանդիպում էր, գուցե հանդիպել է նաև Սեյրան Օհանյանին, բայց արդեն ուրիշ հարցեր են առաջանում, երբ մտնում են մարդկանց տներ, պրովոկացիա են անում, հետո ձայնագրում են դա։ Բայց այս հարցերն արդեն ուրիշ հարցեր են, որոնց մասին, ինչպես արդեն ասացի, հետո կխոսենք»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում