Tuesday, 16 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»

Ինչպես փաթեթավորել բռնապետությունը. Պուտինի դասը Սերժ Սարգսյանին

Այսօր Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2018թ-ի մարտի 18-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին: Նա այդ բանն արել է` մասնակցելով Գորկիի ավտոգործարանի` ГАЗ-ի, 85-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

Կասկածից վեր է, որ ГАЗ-ի միջոցառումը հարմարեցված է եղել Պուտինի հայտարարությանն ու տեղի է ունեցել սովետական «լավագույն» ավանդույթների ոգով: Ելույթ է ունեցել գործարանի բանվորներից մեկը, ով, բոլորի անունից, Պուտինին խնդրել է առաջադրվել: Ռուսաստանի գործող նախագահը չի կարողացել տեղի տալ «համազգային» խնդրանքին: Դատելով Պուտինի լակոնիկ ելույթից` ռուսաստանյան համակարգում կոնսենսուս է ձևավորվել ստատուս-քվոյի պահպանման հարցում և նախընտրական շրջանում Ռուսաստանի գործող նախագահի շեշտադրումներն առանձնապես չեն տարբերվելու նրա այսօրվա քաղաքականությունից:

Այլ խնդիր է, որ Պուտինի այսօրվա քաղաքականությունն, ըստ էության, պատային է ու գրեթե անխուսափելիորեն հանգեցնելու է փակուղային իրավիճակի, մանավանդ, որ Ռուսաստանի նախագահը չունի հասարակությանը կոնսոլիդսցնող նոր գաղափարներ: Պուտինն այս պահին ռուսաստանյան համակարգի ստատուս-քվոն է ու այդ ընտրությունը բխում է նրա համակարգի սահմանափակ ռեսուրսներից, որովհետև փորձագետներից շատերը կարծում են` Պուտինի նախագահության նոր ժամկետը ճգնաժամային է լինելու, ու գործող նախագահն իշխանությունը թողելու է` առանց «ժառանգորդ» նախապատրատելու:

Ըստ ամենայնի` Պուտինը ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է լինելու, այսպես կոչված, ռուսական նախագծերում կամ այն պետություններում, որտեղ մեծ է Մոսկվայի ազդեցությունը: Սա էլ բացատրվում է այն հանգամանքով, որ ռուսական ազդեցության տակ գտնվող երկրներում իշխանության առաջին դեմքի ցանկացած փոփոխություն ռիսկային է Մոսկվայի համար, որովհետև վերջինս չունի քաղաքական, ֆինանսական ռեսուրսներ այդ` նույնիսկ կոսմետիկ փոփոխությունները վերահսկելու, կառավարելու համար: Պատահական չէ, որ դեռ մարտ ամսին Պուտինը իր զորակցությունը հայտնեց Սերժ Սարգսյանին` դա վերահաստատելով մեկ ամիս առաջ:

Մեծ հաշվով` Մոսկվայում լոյալ վերաբերվեցին Սերժ Սարգսյանի եվրոպական «կապրիզներին», որովհետև շահագրգռված էին նրա իշխանության միջազգային լեգիտիմացման հարցում: Եթե 2018-ի համատեքստում Կարեն Կարապետյանը որևէ հետաքրքրություն ներկայացներ Կրեմլի համար, կասկածից վեր է, որ այս ընթացքում Մոսկվայում կգտնեին Կարեն Կարապետյանին Վլադիմիր Պուտինի հետ գոնե լուսանկարելու առիթը:

Կարծում ենք` զուտ հոգեբանորեն, Պուտինի առաջադրման որոշումն արագացնելու է հայաստանյան 2018-ի համատեքստի հստակեցումը: Պուտինի իշխանության երկարաձգումն ավելի է լեգիտիմացնում Սարգսյանի 2018-ի վարչապետական հայտը: Դժվար չէ նկատել, որ Սերժ Սարգսյանը նույնպես` իր նոր իշխանությունը փորձում է ձևակերպել «համազգային մենյույով»: Ուղղակի Սարգսյանին «պարտավորեցնելու» է ոչ թե աշխատավորության խնդրանքը, այլ` «համազգային օրակարգը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում