ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը բացասաբար կազդի ողջ տարածաշրջանի վրա, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Էրդողանի խոսքով՝ մուսուլմանական բոլոր երկրները միասնական կարծիք ունեն Երուսաղեմի կարգավիճակի հարցով։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կակտիվացնի արմատական շարժումներին ու ահաբեկիչներին։
Այսօր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին հայտնել էր, որ Երուսաղեմի ճանաչումը կարող է հանգեցնել միջկրոնական բախումների։