Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Ուկրաինան Վրաստան չէ. ևս մեկ իշխանափոխությունը կարող է շատ ցավալի հետևանքների բերել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

-Պարոն Բոժկո, ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

-Իրավիճակն Ուկրաինայում ես կանվանեի փոփոխությունների տագնապալի սպասում: Զգացվում է, որ հասարակությունը հոգնել է պատերազմից, կյանքը բարելավելու՝ իշխանությունների չկատարած կամ կիսատ կատարած խոստումներից, կոռուպցիայի դեմ պետական ինստիտուտների դեմ քիչ արդյունավետ պայքարից, օլիգարխների կամայականություններից ու պետական մեքենայի կառավարման անարդյունավետությունից: Իշխանությունից ու նախագահից հիասթափված շատ մարդիկ կան, բայց կա նաև Ռուսաստանից եկող վտանգի գիտակցում, և այն բանի, որ այս իրավիճակում ևս մեկ հեղափոխությունը, ևս մեկ իշխանափոխությունը կարող է հանգեցնել երկրի համար շատ ցավալի հետևանքների:

-Տեսակետ կա, որ Սաակաշվիլիի հետ տեղի ունեցածը խոսում է Ուկրաինայի իշխանությունների կոլապսի մասին: Համամի՞տ եք արդյոք:

-Ցավոք, դա, իսկապես, շատ բաներում այդպես է: Սաակաշվիլին այստեղ հանդես է գալիս որպես գոյություն ունեցող խնդիրների, իշխանությունների գործողությունների անարդյունավետության կատալիզատոր: Չի կարելի հերքել այն դրականը, ինչ նա արել է 2014 թվականից ի վեր, երբ Յանուկովիչից հետո պետական գանձարանում մնացել էր ընդամենը 86 հազար դոլար, մնացել էր անմարտունակ բանակ, ռուսների կողմից գրավված Ղրիմ և կողոպտված Դոնբաս: Բայց այս պահին իշխանությունները շատ հարցերում կորցրել են տնտեսության և հասարակության մեջ դրական փոփոխությունների անհրաժեշտ տեմպը, որը կարող էր երկիրը արագ դուրս բերել ճգնաժամից: Ես դա իշխանությունների կոլապս չէի անվանի, բայց ճգնաժամի նշաններ այնտեղ երևում են:

-Դուք նշում եք, որ Ռուսաստանի հետ պատերազմի պայմաններում կարող են այս գործողությունները երկիրը ներսից պայթեցնել։ Իսկապես նման վտանգ տեսնո՞ւմ եք:

-Սաակաշվիլին խարիզմատիկ անհատ է, յուրատեսակ հավերժ հեղափոխական, որը համարում է, որ կարելի է բոլոր խնդիրները լուծել հեծելազորային գրոհով: Հնարավոր է՝ ոչ մեծ Վրաստանի պայմաններում, այն էլ այնպիսի բարեփոխիչ գործչի հետ, ինչպիսին՝ Կախա Բենդուկիձեն էր, դա աշխատեց, բայց Ուկրաինան Վրաստան չէ: Միխեիլ Սաակաշվիլիի գործունեությունը Օդեսայի նահանգապետի պաշտոնում ցույց տվեց, որ նա պատրաստ չէ երկար քրտնաջան աշխատանքի, ունակ չէ կոնսենսուս գտնել այն բարդ հարցերում, որոնք կան այդ տարածաշրջանում, էլ չեմ ասում՝ ամբողջ երկրում, որտեղ նման տարածաշրջանների թիվը 20-ից ավելի է: Բացի այդ, երկիրը գտնվում է չհայտարարված պատերազմում, այդ թվում՝ տնտեսական, այնպիսի հրեշի դեմ, ինչպիսին՝ Ռուսաստանն է: Չպետք է նաև մոռանալ, որ մենք ձգտում ենք դեպի Եվրոպա, որը ժողովրդավարական նորմերը պահպանելու հարցում շատ խիստ պահանջներ է դնում, ինչը պետք է հաշվի առնել ներքին քաղաքականության մեջ, մասնավորապես, մարդու իրավունքների, ազատությունների տրամադրման, ընդդիմությանը գործելու հնարավորություններ ստեղծելու հարցերում: Եթե այդ գործոնները հաշվի չառնենք, հետևանքները կարող են շատ ցավալի լինել երկրի համար:

-Սաակաշվիլին նշում է, որ պետք է ուկրաինացիները մտածեն այն մասին, որ, չնայած հայտարարված բարեփոխումների ծրագրի, երկրում շարունակում է բարգավաճել կաշառակերությունը: Կարծում եք՝ այդ երթերը, հանրահավաքները գնալով ավելի մեծ թա՞փ կարող են հավաքել, Ուկրաինան նոր հեղափոխության շեմի՞ն է:

-Ի տարբերություն մյուս հետխորհրդային երկրների, Ուկրաինայում բավական ուժեղ է քաղաքացիական հասարակությունը, բայց դա պարզվեց՝ բավարար չէ օլիգարխիկ համակարգը փոխելու համար: Կոռուպցիան դրա շղթաներից մեկն է: Բացի այդ, չգրված օրենքը, որ իշխանությունը փողն է, գայթակղում է նաև նրանց, որոնք հեղափոխության ալիքի վրա գալիս են իշխանական կառույցներ, այդ թվում նաև մեր արժանապատվության հեղափոխության ալիքի վրա:

Թող որ դանդաղ, ինչպես ասում են՝ ճռռոցով, բայց մեզ մոտ սկսել են աշխատել այդ չարիքի դեմ պայքարի մեխանիզմները: Այն, ինչ պակասում է, օրինակ, Պորոշենկոյին, հստակ քաղաքական կամքն է: Գուցե դա կապված է նրա հետ, որ նա օլիգարխիկ համակարգից ծնված գործարար է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Դա է պատճառը, որ մեզ մոտ այդքան շատ են խոսում քաղաքական էլիտաների փոփոխության անհրաժեշտության, նոր անձերի գալու մասին, որոնք կապ չունեն օլիգարխների հետ: Հույս ունենք, որ հենց այդպես էլ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում