ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրինագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց, որ ընտանեկան համերաշխությունը ոչ օրենքով է հնարավոր վերականգնել, ոչ էլ սասանել. «Սա նույնն է, թե օրենքով սահմանենք, որ կինը ժպտալով պետք է դիմավորի ամուսնուն կամ ծնունդները այս ինչ ռեստորանում պետք է նշել:
Հազիվ էինք ձերբազատվել սովետական միլիցիաների ձեռքից, որ չարամիտ կանանց հետ համագործակցելով՝ իրենց ամուսիններին գլխահակ բանտ էին ուղեկցում: Հիմա էլ նոր լիազարություններ եք տալիս ոստիկաններին:
Ուզո՞ւմ եք կանխարգելել բռնությունը՝ արգելեք խուլիգանական բովանդակությամբ հեռարձակումները՝ ավազակություն, բռնություն, սպանություն»:
Այնուհետ նա խիստ բարկացած իր բջջային հեռախոսից ընթերցեց օրենքի վերաբերյալ մի ՀԿ-ի հրապարակում՝ այն որակելով անթույլատրելի:
Մանրամասները՝ տեսանյութում: