ԱՄՆ-ն աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքում Վրաստանի անդամակցությանը։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է Բրյուսելում Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»։
Թիլերսոնը Ջանելիձեի հետ հանդիպել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման շրջանակում։
«Այսօր մենք հանդիպում ենք ունեցել Վրաստանի արտգործնախարարի հետ։ Մենք աջակցում ենք Հյուսիսատլանտյան դաշինքում Վրաստանի ապագա անդամակցությանը»,-հայտարարել է Թիլերսոնը։