Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Եվրոպական նոր մտրակ. Հայաստանը՝ «մոխրագույնների» ցանկում

Եվրամիության ֆինանսների նախարարները հրապարակել են 17 երկրների «սև ցանկը», որոնք հարկերից խուսափողների թաքստոցներ են համարվում: Այդ ցանկի երկրների մեծ մասում են գտնվում օֆշորային գոտիները: Սա աննախադեպ քայլ է համարվում աշխարհով մեկ հարկերից խուսափողների դեմ պայքարելու համար: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանացմամբ՝ Բրյուսելում կազմվել է նաև երկրների երկրորդ, այսպես կոչված, «մոխրագույն» ցանկ, որտեղ 47 երկրների թվում ընդգրկված է նաև Հայաստանը: Սրանք այն երկրներն են, որոնք խոստացել են օրենսդրորեն պայքարել օֆշորային գործելաոճի դեմ, ապահովել հարկային ու ֆինանսական հաշվետվությունների թափանցիկություն:

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով եվրաինտեգրման նոր հանգրվանի հասած Հայաստանը պարտավոր է լուրջ հետևություններ անել նման ցուցակներից, դրանցից բխող պարտավորություններից, որովհետև ԵՄ-ում նաև այդ չափանիշն են առանցքային համարում տարբեր հիմնադրամների ռեսուրսներն այս կամ այն երկրի առջև բացելու պարագայում: Կան հանգամանքներ, որոնք Հայաստանի իշխանություններին պետք է ստիպեն ավելի աչալուրջ մոտեցում ցուցաբերել այս հարցում, որովհետև եվրոպական միջավայրում ընդունված է խստորեն հետևել սահմանված չափանիշներին` դրանց համապատասխանության հիմքով գնահատելով ԵՄ-ի հետ համագործակցության տարբեր մակարդակ ունեցող երկրների արդիականացման պոտենցիալը, բարեփոխումների ռեսուրսը:

Բնավ չպետք է մոռանալ, որ Հայաստանն ամենևին էլ լավ պատմություն չունի օֆշորային սկանդալների առումով` հատկապես, որ դրանց էպոտաժային հերոսները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլ հակառակը` խրախուսվել են, արժանացել են դրական վերաբերմունքի Սերժ Սարգսյանի մակարդակով:

«Պանամական փաստաթղթեր» անունը կրող օֆշորային դոսյեներում 26 հայաստանցու անուն էր ներառված, հայտնի դեմքերից՝ Միհրան Պողոսյանը և Վարդան Տողանյանը: Փաստաթղթերի հրապարակումից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից, փաստի առթիվ նույնիսկ քրեական գործ հարուցվեց: Թվում էր` «Քեթրին» մականունով հայտնի գեներալի իշխանական վայելքների վերջակետը դրված է, սակայն նա 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց ՀՀԿ-ի կողմից:

Ասում են` Միհրան Պողոսյանի հարցով որոշում անմիջականորեն կայացրել է Սերժ Սարգսյանն, ինչի շնորհիվ «բանանի արքան» ոչ միայն պատգամավորական մանդատ ձեռք բերեց, այլ նաև` ազատվեց քրեական հետապնդումից: Հայ-ռուսական այսօրվա հարաբերություններում չափազանց մեծ է կոռուպցիոն բաղադրիչը ու թերևս Սերժ Սարգսյանը համարել է, որ «Պանամական փաստաթղթերի» մյուս «հերոսը»` Վարդան Տողանյանն` իր օֆշորային «բեռով», կարող է նշանակվել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

Մնում է ենթադրել, որ «Պանամական փաստաթղթերը» Հայաստանի մասով ունեն չբացահայտված անուններ, որոնք նույնանում են բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն հայ-ռուսական հարաբերությունների մեկ այլ ասպեկտ շատ ավելի մեծ մարտահրավեր է Բրյուսելում հրապարակված ցուցակների համատեքստում:

Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ դեպքերում «լվացքատուն» է` ռուսական կեղտոտ փողերի «սպիտակեցման» համար: Հայաստանի իշխանություններն այս հարցերում պետք է լուրջ հետևություններ անեն, եթե ուզում են ոչ միայն հրաժեշտ տալ «մոխրագույն» ցուցակին, այլ չեզոքացնեն «սև» ցուցակում հայտնվելու ռիսկերը:

Եվրաինտեգրումն առաջին հերթին ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ձերբսզատվեն կոռուպցիոն մտածողությունից, ինչը նրանց ամուր կապում է Պուտինի ռեժիմի «մենթալիտետային» արժեհամակարգի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում