Լուրեր
800 հեկտարը ավելի մեծ բան էր Հայաստանի համար, քան Արարատ սարը. եկեք տեր կանգնեք երկրին. Էդվարդ Գրիգորյան
  • 17:13
  • 2017-12-06
  • Դիտումներ՝ *

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Էդվարդ Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Ինչ վերաբերում է մեղավոր եմ, թե մեղավոր չեմ, այո, մեղավոր եմ էն բանի համար, որ մինչև վերջ չեմ արել, ափսոսում եմ, որ մինչև վերջ չեմ արել։ Արարատ գոռալով Արարատը ձերը չի լինի երբեք։ Արարատ ես՞ ուզում, բա արի վերցրու, ոչ թե մեծ-մեծ խոսեք։ Էսօր էդ 800 հեկտարը ավելի մեծ բան էր Հայաստանի համար, քան թե Արարատ սարը, որովհետև այնտեղ բնակչություն է ապրել։ Եկեք արեք, ոչ թե մեծ-մեծ ինքնաթիռի մեջ խոսեք, զորքի դեմը կանգնեք մեծ-մեծ խոսեք։ Մի հատ օրենք ա գործում, ինչ ասում ես էն պիտի անես։ Եթե չես անում, ուրեմն օդ ա։ Հիմա մեր մոտ էս ձևով ստացվեց։ Դուք էլ սովորեք ոնց պետք է չանել և ոնց պետք է անել։ Հելեք եկեք տեր կանգնեք մեր երկրին։ Դրսում իմանում են հայ ես, ասում են բա ինչ՞ գործ ունես այստեղ»,-նշեց նա։

  • Դիտումներ՝ *