Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

Երևանում Ռիտա Սարգսյանի ձեռագրով բացվեց ևս մեկ հիմնանորոգված մանկապարտեզ

Էրեբունի վարչական շրջանի համար 70, այսուհետ «Լապտերիկ» մանկապարտեզը հիմնանորոգված և նոր գույքով կընդունի իր 197 սաներին: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ բացեցին հիմնանորոգված մանկապարտեզը: Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ հիմնանորոգված մանկապարտեզում ամենուր նրա ձեռագիրն էր: Ամեն ինչ ստեղծված էր երեխաների օրը հեքիաթ դարձնելու համար` նոր գույք, պատերից կախված գունազարդ նկարներ, գորգեր, խաղալիքներ: Առաջին տիկինը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ ուրախ է ավելի շատ ոչ թե երեխաների, այլև ծնողների համար: «Մենք գիտենք, ծնողը հանգիստ է այն ժամանակ, երբ գիտի, որ իր բալիկը լավ պայմաններում է ապրում: Ինչու եմ ասում ապրում, մեծանում, որովհետև օրվա ամենամեծ մասը նրանք անցկացնում են այս շենքում»,-ասաց նա:

Տիկին Ռիտայի համար ամենաբարձր գնահատականը ծնողների գոհունակությունն է: «Մանկապարտեզի սաներից մեկի հայրիկը մոտեցավ ինձ և ասաց. տիկին Ռիտա մեր մանկապարտեզի վրա գրված է համար 70, բայց ես առաջարկում եմ լինի համար մեկ, որովհետև սա արդեն Երևանում ամենալավ մանկապարտեզն է, համար մեկ մանկապարտեզն է, ու ինձ համար սրանից բարձր գնահատական չկա, դա ամենաբարձր գնահատականն է»,-ասաց նա:

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանի խոսքով` 1989 թվականին հիմնադրված մանկապարտեզը երբեք չէր վերանորոգվել: «Մեր մանկապարտեզը շատ անմխիթար վիճակում էր, չեմ կարող անգամ նկարագրել, բայց հիմա հեքիաթային աշխարհի է վերածվել: Սա երազանք է, որ կատարվել է այսօր»,-ուրախությամբ նշեց նա:

Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզին 778 կտոր գույք է նվիրաբերել, բարեկարգել է բակը, տեղադրել զրուցատաղավարներ և խաղեր:

Երևանի համար 70 մանկապարտեզը ներգրավվել էր «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների վերանորոգման 2017 ծրագրում: Նախադպրոցական այս հաստատությունում գործում է 6 խումբ: Երեխաների հետ տարվող կրթադաստիարակչական աշխատանքներն իրականացնում է 28 աշխատող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում