Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Մխիթար Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Սատանայի ավետարանը, որ այստեղ տասն անգամ ընթերցվեց, ոչ մի առնչություն չունի Սասնա Ծռերի ապստամբության հետ… Ավելի օգտակար կլիներ, եթե մեր Էպոսը կարդային… Մեր ապստամբությամբ գրառել ենք Էպոսի դեռ չգրված մասը՝ մեր Հայրենիքից պետք է դուրս մղենք Մսրա Մելիքի Լորիսմելիքովյան ռուսական բազան, նաև Ցռան Վերգոներին… Ինչ արել՝ լավ ենք արել: Ժողովրդից ներողություն ենք խնդրում մեր չարածների համար…»: