Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Վարուժան Ավետիսյանը հանդես եկավ հայտարարություն կոչով. «Կոչ եմ անում ժողովրդին կրկին զենք վերցնել և հաշվեհարդար տեսնել այս հանցավոր ռեժիմի հետ: Դատարան կոչվածը նույնպես հանցավոր համագործակցության բաղադրիչ է, քանի որ երկիրը անարյուն ցեղասպանվում է:Այս խեղկատակությունը հնարավոր չէ դատավարություն անվանել: Մենք հիմա ապստամբության նոր փուլի մեջ ենք: Այդ ապստամբության վերջնական փուլը սրբել տանելու է բոլորիդ»,-հայտարարեց նա: