Իշխանությունը թերացել է աշխատատեղերի ստեղծման հարցում: Լրագրողների հետ զրույցում նկատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, ում չեն գոհացնում այն գործողությունները, որոնք իրականացվել են Գյումրիում 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո վերականգնելու համար:
«Հավանական է, որ 30 տարի է կան գյուղեր, որոնք ավելի շատ աշխատատեղեր ունեն, քան՝ ՀՀ այսօրվա երկրորդ մայրաքաղաքը: Եղեռնի ժամանակ ավելի շատ աշխատատեղեր կային Ալեքսանդրապոլում, քան 21-րդ դարում Գյումրիում: Ինչքան էլ բնակարան կառուցվի, մարդը մի շաբաթ հետո սովամահ է լինելու և այդ բնակարանը վաճառելու է, թողնելու է հեռանալու, ինչը հիմա տեղի է ունենում: Ցավում եմ, որ այդպիսի վիճակ է», – նշեց Ղուկասյանը: