Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Փաստաբանը տիրացել է քաղաքացու բնակարանին, դարձել սեփականատեր և տնից հանում է իրական սեփականատերերին

Փաստաբանների պալատը այնքան է կենտրոնացել պալատի մի խումբ փաստաբանների դեմ անհիմն կարգապահական վարույթներ հարուցելու, դրանք բավարարելու կամ մերժելու գործի վրա, որ մոռացել է իր բուն գործառույթը՝ փաստաբանների վարքագծին հետևելը և իրական հիմքերի պարագայում վարույթներ հարուցելու մասին։ Արդյունքում փաստաբաններից ոմանք կարողանում են իրենց պաշտպանյալների փոխարեն հանդես գալ որպես պարտատեր, ապա այդ պարտքի դիմաց սեփականաշնորհել ուրիշի բնակարանը, անջատել այդ բնակարանում ապրող մարդկանց լույսն ու ջուրը, ապա նաև դուրս հանել իրական սեփականատերերին իրենց բնակարանից։

Ամեն բան սկսվել է նրանից, որ Երևանի բնակիչ Արփինե Մովսիսյանի ամուսինը 2009-2010 թվականներին պարտք է ունեցել իր մորաքրոջ որդուն՝ Հակոբ Նազարյանին։ Պարտքի մարման գործընթացը ձգձգվել է։ Միակ տարբերակը մնացել է վաճառել բնակարանը և պարտքը մարել։ Եվ քանի որ այդ գործընթացն էլ է ձգձգվել, պարտատերը Արփինեի ամուսնուն մի թուղթ է ստորագրել տվել, նա պետք է պարտավորվի պարտքը վերադարձնել տոկոսներով։ Ի սկզբանե պարտքը եղել է 32 հազար ԱՄՆ դոլար, սակայն տոկոսներով այն ավելացել է։ Այս թղթի ստորագրելուց որոշ ժամանակ հետո Հակոբ Նազարյանը պարտքը փոխանցել է իր փաստաբանին՝ Աշոտ Աբրահամյանին, ով արդեն ինքն է դարձել պարտատերը և դիմել է դատարան պարտքը վերադարձնելու պահանջով։ Դատարանը բավարարել է փաստաբանի հայցը և պարտավորեցրել վերադարձնել Աբրահամյանի գումարը։ Եվ քանի որ դատարանի վճռից հետո մահանում է Արփինեի սկեսուրը, այսինքն իրական պարտատիրոջ՝ Նազարյանի մորաքույրը, դատարանի վճռի կատարումը կրկին հետաձգվել է, որից հետո Աբրահամյանը դիմել է սնանկության գործով, որի արդյունքում արտադատական կարգով փաստաբանը սեփականաշնորհել է վիճահարույց բնակարանը և դարձել Արփինեի և նրա ամուսնու բնակարանի իրական սեփականատերը։ Բնակարանը գտնվում է Կոմիտասում, 4 սենյականոց է և դրա իրական արժեքը, Արփինեի խոսքով, 70-75 հազար ԱՄՆ դոլար արժե։ Սակայն փաստաբանը ոչ միայն չի խոսում ավել գումարը վերադարձնելու մասին, այլև հոխորտում է, թե դեռ գույքի մասին պետք է մտածել և այլն։

Արփինեն մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դիմել են դատարան փաստաբանի գործողությունների մասով, որ նա կեղծ գործարքի միջոցով դարձել է բնակարանի սեփականատերը։ Հաջորդ տարվա փետրվար ամսին այդ գործով նիստ է նշանակված, սակայն, Աշոտ Աբրահամյանը չսպասելով դատարանի որոշմանը դիմում է գրել էլեկտրական ցանցերին, որպեսզի բնակարանի հոսանքն անջատեն, բազմիցս դիմել է ոստիկանություն, որ գան և բնակարանից դուրս հանեն բնակիչներից։

«Ոստիկանությունը եկավ, մեզ ասաց, որ պետք է ազատենք բնակարանը։ բայց մենք չենք ազատում և սպասում ենք դատարանի որոշմանը։ Բայց հիմա մեր բնակարնում անմարդկային պայմաններ են, հոսանքն անջատված է այդ փաստաբանի դիմումի հիման վրա։ Երկու ուսանող երեխաներս չդիմանալով այս պայմաններին, արդեն տեղափոխվել են մեր բարեկամների բնակարանները»,-ասաց Արփինեն։ Նրա խոսքով իրենց ազգականը՝ իրական պարտատերը իր պարտքը փոխանցել է փաստաբանին, նրան մտցրել է խաղի մեջ, որպեսզի ինքը չերևա դրա հետևում։ «Իմ սկեսուրը, այսինքն իր մորաքույրը շատ լավություններ է արել իրեն։ Երևի ամաչում է, որ այդքան լավություններից հետո պետք է տունը մեզանից խլի, դրա համար ինքը քաշվել է մի կողմ, պարտքը փոխանցել է իր փաստաբանին, որը այս պարագայում հանդես է գալիս ոչ թե որպես նրա փաստաբան, այլ որ պարտքը գնել է մեր բարեկամից»,-ասաց Արփինեն։

Աշոտ Աբրահամյանն իսկապես հաստատեց, որՀակոբ Նազարյանի պարտքը ցեսիայի պայմանագրով փոխանցվել է իրեն և հիմա հանդիսանում է բնակարանի սեփականատերը։ Ամեն ինչ, իր խոսքով, տեղի է ունեցել օրինական ճանապարհով, դատարանի վճիռների համաձայն, որոնք օրինական ուժ են ստացել։ «Այսինքն ցեսիա է տեղի ունեցել, պարտքը փոխանցվել է ուրիշ անձի, տվյալ պարագայում՝ ինձ։ Ես այդ պայմանագրի հիման վրա Հակոբ Նազարյանից ձեռք եմ բերել պարտքի պարտատիրոջ իրավունքը։ Ամեն ինչ օրինական է»,-ասաց Աբրահամյանը։

Մեր դիտարկմանը, թե կողմը պնդում է, որ ինքը բնակարանի սեփականությունը ստանձնել է արտադատական կարգով, փաստաբանը պատասխանեց. «Երբ ես պարտքը ձեռք եմ բերել, դատարանի վճիռը կայացել է, օրինական ուժ է ստացել, և բնակարանի գումարը չի բավականացրել պարտքի համար ես դիմել եմ դատարան, դատարանը սնանկ է ճանաչել Աշոտ Դալլաքյանին։ Իսկ սնանկության օրենքի համաձայն որպես գրավադրված գույք Աշոտ Դալլաքյանի պարտավորությունը ապահովված է եղել գրավով։ Ապա օրենքով սահմանված կարգով տեղի է ունեցել աճուրդով իրացում արտադատական կարգով»,-ասաց Աբրահամայնը՝ հավելելով, որ դրանից հետո իրենք կողմից 2 ամիս ժամանակ են տվել դուրս գալ բնակարանից։ «Երկու ամսից հետո նրանք դուրս չեն եկել բնակարանից, որից հետո ես դիմել եմ ոստիկանություն։ Սահմանադրական իրավունքի պաշտպանության մասին է խոսքը գնում։ Սեփականատիրոջ իրավունքի պաշտպանության մասին է խոսքը գնում»։

Մեր դիտարկմանը, թե իր այս գործողությունները, նման գործարքի մեջ մտնելը չի՞ հակասում փաստաբանական էթիկայի կանոններին, կանոնագրքին, որին այդքան խստորեն հետևում է Փաստաբանների պալատը, որպեսզի փաստաբանները չշեղվեն դրանից, Աբրահամյանը պատասխանեց. «Ես տվյալ վեճում հանդես եմ եկել որպես քաղաքացի, ոչ թե փաստաբան։ Ես ոչ մեկի շահերը չեմ ներկայացնում, ես իմ շահերն եմ ներկայացնում։ Այնպես որ, որպես փաստաբան էթիկայի բոլոր կանոնները պահպանված են։ Փաստաբանության մասին օրենքով որևէ արգելք չկա, որ ես որպես քաղաքացի իրացնեմ իմ սահմանադրական իրավունքները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում