Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Ռոսսելխոզնադզորի պաշտոնյաները հայ գործընկերներին են ներկայացրել «Արգուս» և «Մերկուրի» տեղեկատվական համակարգերը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության ու ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մասնագետները երկու օր Երևանում քննարկել են տեղեկատվական բազաների միասնական օգտագործման հնարավորությունները: Արտահանման-ներմուծման գործառնությունների, տրանսպորտի և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Մաքսիմ Ցուկանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 4-ին և 5-ին հյուրընկալվել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: Ռուս պաշտոնյաները ՍԱՊԾ տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության աշխատակիցներին ներկայացրել են «Արգուս» և «Մերկուրի» տեղեկատվական համակարգերը, ինչպես նաև դրանց օգտագործման առանձնահատկությունները և փոխանցել հմտությունները: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Հանդիպումների ընթացքում որոշվել է, որ 2018 թվականի առաջին եռամսյակում  հայկական կողմը կսկսի օգտագործել «Մերկուրի. ծանուցում» համակարգը, ինչը թույլ կտա նախնական ծանուցում տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական ենթահսկման ապրանքների մասին ռուսաստանցի գործընկերներին և հակառակը՝ տեղեկություններ ստանալ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների մասին: Այս որոշումն ամրագրվել է ՍԱՊԾ տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության պետ Գեղամ Սիմոնյանի և Մաքսիմ Ցուկանովի միջև ստորագրված  արձանագրությամբ: Գործընթացը նոր հնարավորություն կստեղծի սահմանին վերահսկողությունն առավել արդյունավետ իրականացնելու և վտանգավոր սննդամթերքի ներմուծումից կամ արտահանումից խուսափելու համար: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի համար փորձնական տարբերակով հասանելի կդառնան Ռոսսելխոզնադզորի բոլոր տեղեկատվական համակարգերը՝ անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացնելու նպատակով: Հայկական կողմը նաև կընդգրկվի երրորդ երկրների հետ առևտրում էլեկտրոնային անասնաբուժական սերտիֆիկացման համակարգի ներդրման՝ Ռոսսելխոզնադզորի աշխատանքներում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջարկություններ և մեկնաբանություններ կներկայացնի Ռոսսելխոզնադզորին՝ «Մաքսային միության սահմանին և տարածքում անասնաբուժական հսկողություն իրականացնելու միասնական կարգի մասին» ԵԱՏՄ որոշման նախագծի մեջ փոփոխություն կատարելու, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ երկրներում անասնաբուժական էլեկտրոնային սերտիֆիկացման անցնելու համար անհրաժեշտ տվյալներ լրացնելու վերաբերյալ: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում