Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Այն հնարավորությունը, որ ստանում է հայ հասարակությունը, կարող է չիրագործվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: 

-Պարոն Բլեյան, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ՀայաստանԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը, և շատերն արդեն խոսում են, որ համակարգն ի վիճակի չի լինելու իրագործել այն: Դուք այդ ճանապարհին խնդիրներ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: Որպես կրթության կազմակերպիչ, ինչ հնարավորություններ է բացվում այս համաձայնագրով:

-Հնարավորություն բառը տեղին է, որովհետև իրոք հնարավորություններ են բացվում: Այլ բան է, թե քո ներուժը որքան է, և արդյոք մենք հասարակությանը կարող ենք ոգևորել կամ տրամադրել, որ իր ողջ ներուժով հանդես գա: Հիմա հարցն այն է՝ մարդուն, անհատին կհասնե՞նք, թե՞ ոչ, բաց հասարակություն կոչված շահառուին կհասնե՞նք, թե՞ ոչ, որտեղ քաղաքացին է՝ իր ընտանիքներով: Կարող ենք խոսել եթերի համար, բայց մարդուն չհասնենք, իսկ դա ամենավտանգավորն է: Այն հնարավորությունը, որ ստանում է հայ հասարակությունը, կարող է չիրագործվել, ինչն այսօր շատ ռեալ է: Եթե մենք մնանք այն գործիքների, այն հարթության վրա, որում այսօր ենք, այդտեղ լուծումներ չկան: Այլ լուծումներ են պետք:

Իսկ ինչպե՞ս հասնել մարդուն: Ընդհանրապես, մեր իրականության մեջ այսպիսի համաձայնագրի կյանքի կոչման հասարակական պահանջ կա՞ր:

-Անունը դնենք ցնցում, թե մեկ այլ բան, որովհետև իներցիայի ընթացքի մեջ որևէ լավ բան տեսնո՞ւմ էինք: Հիմա երևաց ինչ-որ բեկում, ինչ-որ թափ, հնարավորություն: Այնպես չէ, որ վիճակից գոհ էինք, դրա համար կասկածներ առաջացան: Ցանկացած դեպքում սա ողջունելի է, ինձ համար սա միայն նպաստող հանգամանք է: Ես կարող եմ ասել, որ սրանից ստացա նոր հնարավորություն, նոր ուժ, բայց մյուսներին պետք է երևի հասնել: Հարթություն է պետք փոխել, այս հարթությունում լուծումներ չկան:

Իսկ քաղաքական համակարգը, իշխանությունը պատրա՞ստ է այդ փոփոխություններին: Որքանո՞վ պետք է իշխանությունները, հասարակությունն ու ընդդիմադիր ուժերը նպաստեն համաձայնագրի կյանքի կոչմանը: Արդյոք ընդդիմադիր ուժերի համախմբման հնարավորություն տեսնո՞ւմ եք համաձայնագրի իրագործման ճանապարհին:

-Ես միայն ասում եմ, որ չի կարելի չօգտվել այդ բացվող հնարավորությունից: Դու ես որոշելու, թե ինչ չափով է այդ հնարավորությունը բացվելու քո առջև, որովհետև այնպես չի, որ դա փող էր, որը միանգամից ստացար: Դու պարզապես հնարավորություն ստացար փող աշխատելու, օգտվելու եվրոպական նոր կառույցներից, նոր գործընկերությունից: Մենք ընդամենը մուտք ենք անում, և այդ նոր կապերի մեջ կերևան այդ հնարավորություններն ամբողջության մեջ: Սա այն նոր ուղին է, որին ես միշտ դավանել եմ, սա այն ներդրումն է հայ հասարակության մեջ, որ Եվրոպան ուզում է անել: Մենք մեր հերթին պետք է մեր ներսում ստեղծենք այդ համակեցությունը, հետո նաև հարևանների հետ այդ համակեցությունը:

Որպես կրթության կազմակերպիչ, այս համաձայնագիրն ի՞նչ փոփոխություններ է ենթադրում կրթության համակարգում: Որքանո՞վ հնարավոր կլինի այդ ոլորտում իրական փոփոխությունների մասին խոսել, այդ թվում՝ համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը: Վերջերս Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարեց, որ թող գրանտակերները ստվեր չգցեն կրթական համակարգի վրա, որ իրենց համալսարանում չկա կոռուպցիա: Ձեր կարծիքով, կրթական համակարգում որքա՞ն է կոռուպցիան:

-Ինչ վերաբերում է Սլավոնական համալսարանին, իմ վերաբերմունքը դրական է: Ես ուրախ եմ, որ հարգելի ռեկտորը վստահ է, որ իր համալսարանում վիճակը լավ է: Նույնը ես կարող եմ ասել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին: Բայց եկեք վերցնենք մի քանի կարևոր ցուցանիշներ. ամենագլխավորը ուսուցչի, դասախոսի աշխատավարձն է, որը վերջին 10 տարում չի ավելացել: 100 հազարից մի փոքր ավելի աշխատավարձով ուսուցիչն ապրո՞ւմ է: Սա արդեն կասկածներ է առաջացնում: Նշանակում է՝ այդ ուսուցիչը պետք է նայի սովորողի գրպանին, և ամեն մի սովորողի ընտանիքի մեջ պետք է տեսնի այդ հնարավորությունը: Սա ակնհայտ է: Էլ չեմ ասում, որ ուսուցիչը չի տեսնելու արժանապատիվ կյանքում իր ներդրում անելու իր հնարավորությունը: Դրա համար էլ գալիս է հարցադրումը՝ իսկ դու ուզո՞ւմ ես ուսուցիչ աշխատել: Ինչո՞ւ նա պետք է ուզենա ուսուցիչ աշխատել: Հայաստանում աշխատավարձերը խայտառակ ցածր են:

-Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթներից էր՝ ուսուցչի աշխատավարձը հասցնել 200 հազարի, որը սակայն, կարծեք թե, կյանքի չկոչվեց:

-Ընդ որում, 200 հազար դրամը մեծ թիվ չէ: Գուցե 10 տարի առաջ կարելի էր հաշտվել այդ թվի հետ, բայց այսօր դա ի՞նչ թիվ է ընդհանրապես: Հետո էլ մարդիկ անցնում են թոշակի, պատկերացնո՞ւմ եք նրանց մտահոգությունը, մի ամբողջ խոցված հասարակություն, որն իր ուսերին տարավ հույսեր, վստահություն, հիմա որտեղի՞ց նրան այդ էներգիան, որտեղից է այն ընդունելու: Մարդը նայելու է ու տեսնելու է, որ, օրինակ, մեկը հացի փուռ է բացել, կամ մեկ այլ բիզնես, հետո պարզվում է, որ դա նույն օլիգարխներն են, կամ մի շղթայի մեջ են: Պարզ չի՞, որ եթերից հնչող ոգևորությանը միտված մի քանի հաղորդում միանգամից զրոյացվելու են: Հեռուստատեսությամբ ցույց են տալիս Սամվել Կարապետյանի կամ Սամվել Ալեքսանյանի բիզնեսները, դրանց ընդարձակումը: Ցույց չեն տալիս սովորական մարդուն, որ վարկ է վերցնում ու փոքրիկ մի ակումբ կամ ընտանեկան գործ է ստեղծում:

-Ուզում եք ասել, որ համակարգը չի՞ թողնում, որ հասարակ քաղաքացին գործ սկսի ու հաջողի:

-Բա եթե կան այդպիսի մարդիկ, ինչո՞ւ ցույց չեք տալիս: Եթե կան, գնացեք, գտեք: Հասարակության առողջ ուժերը պետք է ստանան այդ գրգիռը: Եթե չի ստանում, ո՞նց եք հասնելու մարդուն, որն իր հոգսերի մեջ է: Տեսեք, մի կողմից նոյեմբերի 24-ին ստորագրեցին ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ու միանգամից զուգահեռ թանկացումներ են սկսում: Կարելի է, իհարկե, դա ինչ-որ ձև բացատրել, բայց փաստն այն է, որ համաձայնագիրը որևէ դրական բանով չուղեկցվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում