Երևանում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական ծառերի համատարած սպանդն է տեղի ունեցել. օրը ցերեկով անհայտ անձինք Դավիթաշեն վարչական շրջանում՝ «Սիթի»-ի հարևանությամբ, քոքից վերացրել են 30-ից ավելի հաստաբուն՝ 5-20 տարեկան ծառերը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այս պահին բեռնատարով հեռացնում են ծառերը, մինչդեռ մի քանի մետր այնկողմ գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրը: