Լուրեր
Աղջիկները դոշերը բացում են, իրանց ճղում են. Հայկ Բաբուխանյանը՝ ՀԿ-ների ներգրավվածության մասին
  • 15:55
  • 2017-12-06
  • Դիտումներ՝ *

«Ինչպե՞ս եք դուք պատկերացնում, որ ինչ-որ հասարակական կազմակերպություն մտնի ընտանիք ու իր վրա վերցնի պետության ֆունկցիաները»,- ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկմանը արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին հարցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

«Օրինակ՝ «Ֆեմեն» ուկրաինական կազմակերպությունը, որտեղ աղջիկները դոշերը բացում են, իրանց ճղում են, չգիտեմ ինչ են անում, ոմանց կարծիքով՝ դա էլ է քաղաքացիական կազմակերպություն: Եթե դրանց էլ պետք է խառնենք մեր ընտանիքների գործերին, ես էդ քաղաքացիական հասարակություն տերմինը չեմ հասկանում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *