Լուրեր
Ինքը շատ զբաղմունքներ ունի ու զբաղվում է. Արգամ Աբրահամյանը՝ հոր մասին
  • 13:58
  • 2017-12-06
  • Դիտումներ՝ *

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը սուտ է համարում տեղեկություններն այն մասին, որ խորհրդարանում գործունեություն իրականացնելուց հետո դադարել է Արտաշատ քաղաքում բարեգործական աշխատանք անել: Նա այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այն նախագծերն ու բարեգործական ծրագրերը, որ արել ենք, հիմա էլ են շարունակվում: Դրանք որեւէ բանի հետ կապ չունեն», – նշեց Արգամ Աբրահամյանը: Հարցին, թե  ի՞նչ հարաբերություններ ունի պատգամավորը Արտաշատի նոր քաղաքապետի հետ, նա պատասխանեց. «Շատ վաղուց ճանաչում եմ, իսկ հարաբերությունները նորմալ են»:

Խոսելով հոր՝ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեության, մասնավորապես, քաղաքականություն վերադառնալու հնարավոր մտադրությունների մասին՝  Արգամ Աբրահամյանը  դժվարացավ հստակ պատասխան տալ:

«Ինքը շատ զբաղմունքներ ունի ու զբաղվում է»,-ընդգծեց Արգամ Աբրահամյանը:

  • Դիտումներ՝ *