Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Թրամփի այսօրվա հայտարարությունը կարող է ուղղակի ազդել Երուսաղեմի հայկական թաղամասի և կալվածքների վրա

Այսօր ԱՄՆ-ն կհրապարակի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ունի լուրջ մտահոգություններ: ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է միջկրոնական բախումների հանգեցնել: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Այս պահին Երուսաղեմի քրիստոնյա հոգևոր առաջնորդները նամակ են խմբագրել և պատրաստվում են մինչև ժամը 11:00-ն այն պետք է ուղարկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նամակում հոգևոր առաջնորդներն իրենց մտահոգություններն են հայտնում հայտարարության վերաբերյալ և խնդրում են Թրամփին վերանայել որոշումը.«Այո՛, մենք մտահոգ ենք, որ սա կարող է առաջ բերել ատելություն, կոնֆլիկտ, բռնություն, և առավել ևս, տառապանք»,-ասաց Հայր Կորյունը:

Հարցին՝ ի՞նչ է սպասվում հայկական կալվածքներին, եթե որոշումը հրապարակվի, Հայր Կորյունը նշեց, որ առհասարակ Երուսաղեմի կարգավիճակն է փոխվում, և այն կարող է իր հետևանքներն ունենալ Երուսաղեմի հայկական կալվածքների և կամ թաղամասի վրա: Նրա խոսքով՝ որևէ փոփոխություն Երուսաղեմի կարգավիճակում կարող է անմիջական  ազդեցություն ունենալ նաև Երուսաղեմի հայկական թաղամասի և կալվածքների վրա:

«Մյուս քրստոնյա հոգևոր պետերի հետ մտահոգ ենք այս կատարվելիք հայտարարության համար, դրա  համար կոչ ենք անում նախագահ Թրամփին՝ վերանայելու իր հայտարարությունը»,-հավելեց հայր Կորյունը:

Եթե հայտարարությունը կյանքի կոչվեց, նրա խոսքով, բախումներ կսկսվեն  պաղեստինցիների և իսրայելականների միջև.«Բախումներ կլինեն նրանց մեջ, և անշուշտ, մենք էլ այդ քաղաքի բնակիչներն ենք, և այդ ամենը կազդի նաև մեզ վրա»,-ասաց հայր Կորյունը:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում