Thursday, 28 03 2024
-
23:26
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Կառավարությունը սպանում է Հայաստանի այլընտրանքային էներգետիկան – 2

Շարունակություն։ Սկիզբը՝ այստեղ

Հայաստանի կառավարությունը իսկապես սարսափած է վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարից, և անում է հնարավոր ամեն ինչ դա թույլ չտալու համար: Կառավարությունը փորձում է օրենսդրական ճանապարհով փակել բոլոր այն սողանցքները, որոնք հանկարծ ու հանկարծ կարող են թույլ տալ, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկան զարգանա:

Արդեն գրել ենք, որ կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին օրենքում: Երեկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում էր կառավարության կողմից ներկայացված հերթական նախաձեռնությունը, որը կոչված է բացառելու այլընտրանքային էներգետիկայի զարգացումը: Կառավարությունը ԱԺ է ներկայացրել Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

Հայաստանի գործող օրենսդրությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կարող են սեփական կարիքների համար կառուցել ինքնավար էներգաարտադրող կայաններ` մինչև 150 կիլովատ ժամ հզորությամբ: Խոսքը արևային կայանների, փոքր հէկերի և հողմային տուրբինների մասին է: Այսպիսի հզորության կայանների կառուցումը չի ենթադրում լիցենզիա, հարկային պարտավորություններ: Կայանների կողմից ավելի շատ արտադրված էներգիան էլ հնարավորություն կա վաճառելու Բաշխիչ ցանցերին: Պետությունը խթանում էր այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, համարելով, որ լուծվում է էներգետիկ անկախության, էներգիա արտադրողների դիվերսիֆիկացման, ինչպես նաև էկոլոգիական խնդիր: Ըստ Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի՝ այս պահի դրությամբ կա 2 մեգավատ ժամ հզորության արևային էներրգիայի ինքնավար արտադրող: Սա իհարկե այնքան էլ մեծ չէ, որպեսզի վախեցնի կառավարությանը: Բայց կառավարությունը տեսնում է դրա ավելացման միտումը և որոշել է թույլ չտալ դրա հետագա զարգացումը:

Էներգետիկայի մասին օրենքում առաջարկվում է մի լրացում, որը սահմանափակում է ինքնավար էներգաարտադրողների կողմից արևային կայանների կառուցումը: Օրենքում առաջարկվում է ավելացնել այսպիսի կետ. ինքնավար էներգաարտադրող` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատը:

Հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը. եթե քաղաքացին առաջ ուներ 5 կլիովատ ժամի սպառում, բայց կարող էր կառուցել 150 կիլովատ ժամ հզորության կայան և ավելցուկը վաճառել Բաշխիչ ցանցերին, ապա հիմա նրան ուզում են ասել, որ դու կարող ես կառուցել միայն 5 կիլովատ ժամ հզորության կայան:

Առանց այդ էլ պետությունը այդ կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի համար սահմանել է նվազագույն սակագին՝ 23 դրամ, ինչպիսին չկա աշխարհի որևէ երկրում: Նորմալ երկրներում պետությունը սուբսիդավորում է ինքնավար կայանների կողմից ստացվող էլեկտրաէներգիան, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն կառուցել նման կայաններ: Բայց Հայաստանի կառավարությանը պետք չէ անգամ էժան գնով արտադրված էլեկտրաէներգիան, դա պետք չէ ընդհանրապես, նույնիսկ եթե այն անվճար լինի:

Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը կառավարության դիրքորոշումը բացատրում է հետևայալ տրամաբանությամբ. ինքնավար կայանները չեն կառուցվում բիզնեսի համար, այլ ընդամենը սեփական կարիքների բավարարման: Լավ, իսկ ինչ վատ բան կա, որ երկրի քաղաքացին նաև բիզնես անի: Եթե ինքնավար կայանի տիրոջ հարևանը օգտագործի իր հարևանի տանիքին տեղադրված արևային կայանի արտադրած հոսանքը և վճարի նրան (հասկանալի է, որ խոսքը միջնորդավորված վճարման մասին է), այլ ոչ թե Հրազդանի կամ Երևանի ՋԷԿ-ին, որոնք հոսանք արտադրելու համար գազ են ծախսում, մթնոլորտ են աղտոտում և գազի գումարն էլ գնում է Ռուսաստան: Ինչ կլինի, եթե էլեկտրաէներգիայի 200 արտադրողի փոխարեն լինեն 20 հազար կամ 50 հազար արտադրողներ: Այնպես, ինչպես ամբողջ աշխարհում է այժմ տեղի ունենում: Բայց Հայաստանի կառավարությանը դա պետք չի, որովհետև կառավարությունը պարտավոր է ապահովել տարեկան 2 մլրդ խորանարդ մետր ռուսական գազի սպառում:

Կառավարությունը իհարկե կարող է ասել, որ իրենք խիստ շահագրգռված են արևային էներգետիկայի զարգացմամբ, որ ասվածը հերյուրանք է կառավարության և նրա բարի ծրագրերի նկատմամբ և, որպես ապացույց, կմատնանշեն այն, որ առաջիկայում պատրաստվում են լիցենզավորել 55 մեգավատ հզորությամբ կայանի շինարարությունը: Միթե այդպիսի հզորության կայանի կառուցման համար լիցենզիա տվող կառավարությունը կվախենա 150 կիլովատ հզորությամբ կայաններից. կարող են ասել կառավարության ներկայացուցիչները: Այո, որովհետև այդ 55 մեգավատի սեփականատերը լինելու է իշխանության որևէ ներկայացուցիչ, և բնակչությունից հավաքվող գումարը գնալու է իրենց: Մինչդեռ փոքր կայանների հոսանքի գումարը բաշխվելու է բնակչության ամենատարբեր խավերի միջև: Իսկ այս կառավարության գործունեության ամբողջ իմաստն ուղղված է սեփական հարստացմանը, և նրան, որ ոչ մի կոպեկ հանկարծ չգնա որևէ կողմնակի մարդու: Մի դիտարկում ևս. այդ 55 մեգավատանոց կայանի համար հաստատ կսահմանվի ավելի բարձր գնման սակագին, քան 23 դրամը, որը սահմանված է ինքնավար արտադրողների համար: Բայց դա ևս տրամաբանական է. հայ սպառողը ծնվել և ապրում է հանուն իշխանավորներին գերշահույթ ապահովելու:

Էներգետիկայի մասին օրենքով կառավարությունը մեկ այլ նորամուծություն էլ է պատրաստվում անել. Բաշխիչ ցանցերի համակարգում տարանջատում մտցնելով էլեկտրաէներգիայի բաշխման և սպասարկման մեջ: Սրա նպատակը ևս նոր մոնոպոլիստի ստեղծում է, բայց դրա մասին ավելի ուշ: Օրենքը քննարկվելու և ընդունվելու է հաջորդ շաբաթվա ԱԺ նստաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում