Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

Սերժ Սարգսյանը քարտ-բլանշ է տվել Վիգեն Սարգսյանին ռեֆորմներ անելու հարցում

«Ռեֆորմները, հատկապես ՊՆ-ում կատարվող ռեֆորմները, առանց բարձրաստիճան պաշտոնյաների ազատումների, անհնար է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վովա Վարդանովը։ «Հայկազն էլ այն գեներալներից է, որ թերացել է իր պարտականություններում, կամ ավելի ճիշտ՝ ժամանակ չի գտել պարտականություններով զբաղվել, նախարարն էլ լինելով այդ կառույցի ռեֆորմատոր, ստիպված է եղել ազատվել ավելորդ բեռից։ Դա շատ օրինաչափ է»,- հավելեց Վարդանովը։

Նշենք, որ այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հաստատեց Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի ազատման լուրը։ Նախարարի խոսքերով՝ Բաղմանյանն իր հորդորով աշխատանքից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել: Հարցին, թե ո՞րն է եղել նման հորդորի պատճառը, Սարգսյանը պատասխանել է. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, ծառայության անհամատեղելիություն»:

Վարդանովի խոսքերով՝ հավանաբար, Բաղմանյանն իր ներկայությամբ, գործողություններով խոչընդոտում էր համակարգում կատարվող բարեփոխումներին։ «Ես մի բան գիտեմ, պաշտպանության նախարարը, քանի դեռ զինվորական էր, դժվար էր, ավելի ճիշտ՝ անհնար էր բանակում ռեֆորմներ անել։ Իսկ նոր նախարարը անում է։ Դա մենք տեսնում ենք իր նշանակումից անմիջապես հետո։ Նա դեռ շատ բան ունի անելու, իսկ Բաղմանյանին հեռացնելը այդ ճանապարհին կատարվող քայլ էր։ Բոլորից միանգամից ազատվելը ճիշտ չի լինի, դրա համար էլ առանձին-առանձին է հանում։ Գեներալների հեռացնելը դրական քայլ է, նրանք 100 տարվա մեթոդներով են կառուցում բանակը։ Փոփոխության անհրաժեշտություն սրանից շատ առաջ էր պետք»,- նշեց Վարդանովը։

Մեր դիտարկմանը, թե Բաղմանյանի հեռացումը եղել է Վիգեն Սարգսյանի, թե՞ Սերժ Սարգսյանի որոշումը, Վարդանովը պատասխանեց. «Ռազմական կառույցը, ըստ օրենքի, ենթարկվում է Գերագույն գլխավոր հրամանատարին։ Այս դեպքում Սերժ Սարգսյանին, մյուս պարագաներում, որտեղ Գերագույն գլխավոր հրամանատարին չի ենթարկվում բանակը, այդ երկրներում միշտ հեղաշրջման փորձեր են լինում։ Այլ հարց է, թե ինչքան լավը, կամ վատն է Սերժը։ Եթե Սերժ Սարգսյանը լինելով Գերագույն գլխավոր հրամանատար, Վիգեն Սարգսյանին նշանակել է պաշտպանության նախարարի պաշտոնին, նշանակում է, որ ինչ-որ ներքին պայմանավորվածություններ կան։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը քարտ-բլանշ է տվել Վիգեն Սարգսյանին ռեֆորմներ անելու հարցում։ Ռեֆորմները ՊՆ-ում անհրաժեշտություն են։ Դա ապացուցեց Ապրիլյան պատերազմը»,- նշեց Վարդանովը։

Բանակի խնդիրներով զբաղվող, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով Բաղմանյանի պաշտոնանկությանը, նկատեց, որ Վիգեն Սարգսյանի պատճառաբանությունն առնվազն զավեշտալի է, քանի որ եթե Բաղմանյանին ազատում են իր թերացումների համար, թող հանրությանը տեղեկացնեն, թե որտեղ է թերացել նա։ «Հայկազ Բաղմանյանը երկար տարիներ մշտապես ուղեկցել է Սերժ Սարգսյանին, նրա մերձավոր շրջապատից է։ Նա տարիներ շարունակ բիզնես գործունեություն է ծավալել, հարստացել, մամուլում մշտապես չարաշահումների, կրիմինալի հետ նրա առնչությունների մասին գրվել է, խոսվել է, բայց նա անձեռնմխելի է մնացել։ Հիմա, թե ինչ է պատահել, չեմ կարող ասել։ Եթե Վիգեն Սարգսյանը փորձում է դիվիդենտներ հավաքել և ցույց տալ, որ մեծ ձկանը ազատել է, ապա մենք այդքան միամիտ չենք, որ դա միանշանակ ընդունենք։ Պարզ է, որ Բազմանյանի ազատումը քաղաքական որոշում է, և նրան ազատել են քաղաքական դրդապատճառներով։ Թերացումների մասին խոսակցությունները զավեշտալի են»,- նշեց տիկին Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի խոսքերով՝ Բաղմանյանի ազատումը միանշանակ Սերժ Սարգսյանի որոշումն է, որի պատճառները խորքային են և ավելի ուշ հայտնի կդառնան։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում