Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Աղքատության ցուցանիշի ամենաահավոր երեսը

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանում աղքատության ցուցանիշը, որը 2016 թվականի տվյալով կազմել է մոտ 30 տոկոս: Այսինքն՝ ԱՎԾ-ն վերահաստատել է, որ աղքատ է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակիչ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն էլ արդեն ներքև է 3 միլիոնի, այսպես ասած, հոգեբանական շեմից:

Ամենամտահոգիչն այս ամենում, թերևս, այն է, որ հրապարակված աղքատության ցուցանիշը գործնականում չի զարմացրել ոչ մեկին՝ թե՛ հանրային շերտերին, թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը: Հայաստանը համատարած վարժվել է աղքատության ներկայիս ցուցանիշին, ինչը, թերևս, ամենախնդրահարույցն է, որ առկա է այդ անմխիթար պատկերում: Այսինքն՝ 30 տոկոս աղքատությունը Հայաստանի համար այլևս դարձել է «հոգեբանական նորմ»: Հակառակ պարագայում ներկայումս պետք է Հայաստանն ուղղակի պայթեր աղմուկից՝ 3 միլիոնից էլ քիչ բնակչություն ունեցող պետության յուրաքանչյուր երրորդ քաղաքացին ապրում է աղքատության պայմաններում: Բայց աղմուկ չկա, որովհետև տարիներն  ու կառավարությունների փոփոխություններն արել են իրենց գործը:

Հայաստանում կառավարություններն, ըստ էության, փոխվել են ոչ թե աղքատության դեմ պայքարելու, աղքատությունը վերացնելու նպատակով կամ հեռանկարով, այլ հանրությանը, հանրային միտքը, գիտակցությունն ու ենթագիտակցությունը 30 տոկոս աղքատությանը ադապտացնելու համար: Եվ դա ստացվել է թե՛ Հովիկ Աբրահամյանի կառավարության մոտ, որը փոխարինել է Տիգրան Սարգսյանի կառավարությանը, թե՛ ստացվում է Կարեն Կարապետյանի կառավարության մոտ, որը Հովիկ Աբրահամյանին է փոխարինում, և դա կստացվի, թերևս, նաև Կարեն Կարապետյանին փոխարինող կառավարության և կառավարությունների մոտ:

Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելում կառավարությունները գործնականում չեն ունենալու այլ գործառույթ, քան հանրությանը ադապտացնել և պահել ադապտացման այդ մակարդակում, այսինքն՝ աղքատության 30 տոկոս ցուցանիշը նորմ դիտարկելու մակարդակում: Բուն, այսպես ասած, կառավարման գործառույթը իրականում կկատարի ՀՀԿ գործկոմը կամ ինչպես ավելի բնորոշ է ասել՝ «պոլիտբյուրոն»:

Եթե դրա գործունեության արդյունքում իշխանությունը բաժանելուց և վերաբաժանելուց, այսպես ասած, տակն ինչ-որ բան մնա, գուցե բաժին հանեն աղքատներին, և աղքատության պաշտոնական ցուցանիշը մի քիչ նվազի: Եթե ոչ, ապա կասկած չկա, որ Հայաստանում կնվազի կառավարությունների «կյանքի», այսպես ասած, «միջին տևողությունը», քանի որ աղքատության ցուցանիշի անփոփոխության պայմաններում ավելի ու ավելի հրատապ է դառնում կառավարության փոփոխությունը:

Խորհրդարանական կառավարման մոդելը հենց այդ իրավիճակի «ջերմոցն» է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում