Անկարայի ժողովրդական պարի մանկապատանեկան համույթի 16 անդամներից 11-ը Հունգարիայում հյուրախաղերից հետո հրաժարվել են վերադառնալ Թուրքիա՝ խնդրելով Հունգարիայում քաղաքական ապաստան։
Պարողների միջին տարինը կազմում է 20-ից փոքր ինչ ավելի, և նրանք միայն վերջերս են ստացել իրենց դիպլոմները։
Անկարայի պարի համույթին հրավիրել էին ելույթի՝ «Ցտեսություն, ամառ» ժողովրդական պարի 5-րդ փառատոնի շրջանակում, որն անցկացվել է մայրաքաղաք Բուդապեշտում նոյեմբերի 5-10-ը։