Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ուր և ինչու են փախչում փողերը, կամ՝ սովորական թալանի մեխանիկա

Այս տարվա հոկտեմբերին կտրուկ ավելացել է Հայաստանից կապիտալի արտահոսքը: Մասնավոր փոխանցումների միջոցով ՀՀ-ից հոկտեմբերին դուրս է բերվել 115 մլն 706 հազար դոլար: Սա վերջին մի քանի տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն է, ընդ որում, վերջին ամիսներին կապիտալի արտահոսքը գնա¬լով ավելացել է: Իրական ներդրումների բացակայության ֆոնին այս ցուցանիշը խոսուն է և առնվազն փաստում է այն մասին, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ միայն չի ասոցացվում բարեփոխումների հետ, այլ թերևս ամենաանարդյունավետն է Սերժ Սարգսյանի տասնամյա կառավարման ընթացքում:

Խնդիրն ունի մի քանի շերտ: Առաջին հերթին` կապիտալն իրեն Հայաստանում ապահով չի զգում, ինչը վկայում է այն մասին, որ երկրում չկա իրական պայքար կոռուպցիայի դեմ, մրցակցային միջավայրը, որի մասին այդքան թմբկահարվում է, չի ձևավորվել` տնտեսությունը պահելով պատանդ բյուրոկրատիայի և օլիգարխիայի ոտնձգությունների համար: Այս ցուցանիշներին իրազեկվող ոչ մի ներդրող Հայաստան չի գալու, որովհետև երկարաժամկետ փողեր չեն դրվում մի երկրում, որտեղից կապիտալը պարզապես փախչում է:

Հայաստանի իշխանության առաջին դեմքերին երբեմն թվում է, թե իրենց գեղեցիկ ելույթները կամ պաշտոնական այցերը կարող են տպավորություն թողնել օտարերկրյա ներդրողների վրա: Մոռացվում է այն ակնհայտ հանգամանքը, որ օտարերկրյա գործարարներն ուղղակի կախվածություն չունեն իրենց կառավարություններից, և իրենց բիզնես նախագծերի հիմքում չեն դնում քաղաքական կամ էմոցիոնալ բաղադրիչներ:

Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ միայն անարդյունավետ ու անտաղանդ քաղաքականություն է վարում, այլ նաև ասոցացվում է անկայունության և անորոշության հետ: Ներդրողները Հայաստան չեն գալիս, որովհետև չգիտեն, թե 2018-ից հետո ինչպիսի իշխանության հետ են գործ ունենալու: Սերժ Սարգսյանը որոշակի ստատուս-քվո է` լավ կամ վատ: Վիճակը շատ ավելի անորոշ է դառնում, եթե նա 2018-ի ապրիլին հեռանալու է Հայաստանից, որովհետև բացարձակապես պարզ չէ, թե նույն Կարեն Կարապետյանն ինչպիսի տեսլական, ծրագրեր ունի: Նրա վարչապետության շրջանը հստակություն չի մտցրել, առաջացրել է նոր հարցեր, որովհետև Կարեն Կարապետյանն ըստ էության չի արտահայտվել որևէ առանցքային խնդրի շուրջ, չի իրականացրել նշանակալից որևէ բարեփոխում, որը կբացահայտեր նրա արժեքային համակարգը:

Հայաստանում փողատեր են մարդիկ, ովքեր հիմնականում առնչվում են իշխանության հետ: Եթե նրանք փողերը դուրս են բերում Հայաստանից, ապա երկրում ինստիտուցիոնալ ճգնաժամը հասել է գագաթնակետին: Մյուս կողմից` գործ ունենք ակնհայտ թալանի հետ: Միջազգային փորձագիտական ուսումնասիրությունների համաձայն` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանից դուրս է բերվել մինչև տաս միլիարդ դոլար գումար` գրեթե հավասար Հայաստանի մեկ տարվա բյուջեին, ցուցանիշ, որը հավասար է կամ գերազանցում է Հայաստանի արտաքին պարտքը: Երկիրը թալանվում է` օտար երկրներում վերածվելով կոռումպացված պաշտոնյաների բիզնեսների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում