Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Կարեն Կարապետյան. YES Armenia ծրագիրը Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության հերթական լավ օրինակն է

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել երիտասարդ փորձագետների YES Armenia ծրագրի պաշտոնական բացմանը: Ծրագիրը երիտասարդ մասնագետների համար եզակի հնարավորություն է մասնակցելու երկրի զարգացման գործընթացին՝ նոր եռանդ և շունչ բերելով քաղաքացիական ծառայության ոլորտ, ինչպես նաև նպաստելով բնագավառի արդիականացմանը:

Շնորհավորելով Եվրամիության գործընկերների և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի համատեղ՝ երիտասարդ փորձագետների «YES Armenia» ծրագրի պաշտոնական բացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Ոգևորիչ է, որ այս ծրագրի արդյունքում պետական կառավարման ոլորտ ենք ներգրավում 20 հայ երիտասարդ, տաղանդաշատ մասնագետների՝ Հայաստանից և Սփյուռքից: Դուք անցել եք բարդ ընտրական գործընթացով և ընտրվել եք ավելի քան 300 դիմորդների միջից: Ձեզ հաջողություն եմ մաղթում: Լիահույս եմ, որ կարդարացնեք մեր ակնկալիքները, և դուք էլ ծրագրից կստանաք ամենը, ինչի համար որոշել եք մասնակցել դրան»: Կառավարության ղեկավարի խոսքով` YES Armenia նախագիծը Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության հերթական լավ օրինակն է: Այն, ըստ վարչապետի, իր մեջ ներառում է կարևոր մի քանի առաջնայնություններ՝ երիտասարդների ընդգրկում հանրային կառավարման բարեփոխումներում, սփյուռքի երիտասարդ, տաղանդաշատ կադրերի ներգրավում, պետության և միջազգային գործընկերոջ համատեղ ջանքերի համադրում՝ փոխադարձ կարևորություն ներկայացնող ուղղություններով:

«YES Armenia» ծրագրով 20 հայ երիտասարդներ՝ 12-ը Հայաստանից, 8-ը սփյուռքից՝ ԱՄՆ-ից մինչև Չինաստան, առաջիկա մեկ տարում աշխատելու են նախարարություններում և այլ պետական գերատեսչություններում: Իրենց գիտելիքների ու փորձի ամենօրյա կիրառմամբ նրանք եռանդ կհաղորդեն պետական կառավարման ոլորտին՝ մասնակցելով բարեփոխումների գործընթացին կրթության ու գիտության, առողջապահության, բնապահպանության, էներգետիկայի և շատ այլ ոլորտներում: Ծրագիրը այս ֆորմատով առաջին փորձն է, որ իրականացնում ենք Եվրամիության գործընկերների հետ և հուսով եմ, որ հաջողության պարագայում այն կլինի երկարաժամկետ և շարունակական», – ասել է Կարեն Կարապետյանը:

Հիշեցնելով, որ մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, վարչապետ Կարեն Կարապետյանտը ևս մեկ անգամ շնորհավորել է այս կարևոր իրադարձության կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ այն նոր հնարավորություններ կբացի ՀՀ-ԵՄ համագործակցության համար:

Ծրագրի մասնակիցները կաշխատեն նախարարություններում և այլ պետական գերատեսչություններում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրանք ներգրավված կլինեն տարբեր նախագծերում, այն է՝ միջին մասնագիտական կրթության նոր հայեցակարգի և ռազմավարության մշակում, աջակցություն քաղացիական ծառայության բարեփոխմանը, այգեգործության արդիականացում, Հայաստանում պետական և մասնավոր հատվածների գործընկերության (ՊՄԳ) համակարգի ստեղծում և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում