Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Բանտ կամ հեղափոխություն. Սաակաշվիլու երկընտրանքը

Այսօր Կիևի իր բնակարանի տանիքում էքստրիմի բոլոր կանոններով ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին: Ավելի ուշ, արկածային ֆիլմի ժանրով, Սաակաշվիլու կողմնակիցները նրան ազատ են արձակել:

Բացարձակապես էական չէ, թե պաշտոնապես ինչ մեղադրանք է առաջադրվել Սաակաշվիլուն, կամ այդ մեղադրանքներին ինչ են հակադարձում Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցները: Ակնհայտ է, որ Կիևի այսօրվա իրադարձություններն ունեն քաղաքական մոտիվներ, որոնք հետևանք են նրա ու Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հակասությունների:

Հիմա, ըստ էության, ուկրաինական դրաման կարող է երկու հանգուցալուծում ունենալ: Վրաստանի նախկին նախագահի վերջնական հանգրվանը կարող է լինել հայրենիքի բանտերից մեկը, եթե իհարկե այս պատմությանը չմիջամտեն արևմտյան կառույցները, հատկապես` Վաշինգտոնը, կամ եթե Ուկրաինայում չհաղթի նոր Մայդանը:

Արևմտյան հնարավոր միջամտության հիմքում ոչ թե կոնկրետ գործչին աջակցելու, դավադրություն ենթադրող տարբեր վարկածներն են` ինչի մասին հրճվանքով գրում են ռուսական ԶԼՄ-ները, այլ հետխորհրդային տարածքում դեմոկրատիզացիայի, ապագաղութացման գաղափարները վարկաբեկումից փրկելու մոտիվը:

Սաակաշվիլու շուրջ աղմուկը ձեռնտու է միայն Մոսկվային, որի համար սա հրաշալի առիթ է արևմտյան դեմոկրատիայի ուղղությամբ ցեխարձակումներ անելու, հետխորհրդային տարածքում դեմոկրատիզացիայի գործընթացը վարկաբեկելու համար:

Սաակաշվիլու հետ կապված սկանդալային պատմությունը` անկախ վերջաբանից, մահացու հարված է Պորոշենկոյի իշխանությանը, որն առանց այդ էլ` Արևմուտքում և ուկրաինական հասարակության աչքերում կորցրել էր հեղինակությունը` կոռուպցիայի մեջ թաթախված լինելու հետևանքով: Սաակաշվիլու հնարավոր արտահանձնումը գուցե մի քանի ամսով երկարաձգի Պորոշենկոյի իշխանությունը, սակայն, մեծ իմաստով, վերջինս քաղաքական ինքնասպանություն գործեց` նույնանալով ռուսամետ Յանուկովիչի իշխանության ձեռագրի հետ: Մյուս կողմից` նոր Մայդանը հազիվ թե հաղթահարի ինստիտուցիոնալ այն ճգնաժամը, որն առաջացել է Ուկրաինայում:

Սաակաշվիլին նոր Վրաստանի խորհրդանիշն է, և Թբիլիսիի բանտում նրա հնարավոր հանգրվանումը հարված է հասցնելու Վրաստանի իշխանությունների միջազգային հեղինակությանը: Բիձինա Իվանիշվիլու թիմը, ֆորմալ առումով, չի վերանայել երկրի եվրաատլանտյան ինտեգրման կուրսը, սակայն գործ ունենք, ըստ էության, միջակությունների իշխանության հետ, որի հետ չի ասոցացվում կրեատիվ որևէ գաղափար, նախաձեռնություն:

Գլոբալ առումով` տեղի ունեցածը հարված է Արևելյան գործընկերության գաղափարին, որովհետև եվրոպական հարևանության ինստիտուցիոնալ արդյունքները և քաղաքական հետևանքները տեսնելու փոխարեն` ականատեսն ենք դառնում Ուկրաինայի, Վրաստանի արևմտամետ էլիտաների ներսում ծավալվող պալատական գզվռտոցին, կոռուպցիոն հաշվեհարդարների:

Միխեիլ Սաակաշվիլին հաջողեց Վրաստանում, հակասական կերպար է Ուկրաինայում, վրացական բանտը կամ նոր Մայդանը գուցե դառնան նրա քաղաքական ռեաբիլիտացիայի փշոտ ճանապարհը, մանավանդ, որ թե՛ Վրաստանի և թե՛ Ուկրաինայի հասարակությունները այլընտրանքի կարիք ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում