ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 6 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը:
Եվրոպայի 2021 թվականի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը նոյեմբերին անցկացրել է 2 հանդիպում: Նիկշա Բացվևիչի սաները հյուրընկալվելիս 80:63 հաշվով հաղթել էին Ալբանիային, իսկ Երևանում 71:78 հաշվով զիջել էին Դանիայի ընտրանուն: Ալբանացիները վարկանիշային աղյուսակի 81-րդ տեղում են, իսկ Դանիան՝ 71-րդ:
Հարևան երկներից Ադրբեջանը նահանջել է 3 կետով հանգրվանելով 96-րդ հորիզոնականում: Թուրքիայի հավաքականը 13-րդն է, Իրանը՝ 23-րդը, իսկ Վրաստանը՝ 27-րդը: