Friday, 19 04 2024
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»

«Դատապարտյալների հիվանդանոցի» աշխատակիցը օգնել է խոշոր չափի թմրամիջոցը ՔԿՀ ներկրելու հարցում. ՀՔԾ

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցն օժանդակել է նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կողմից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժ կրող, 15 տարի ազատազրկման դատապարտված Խաչատուր Պետրոսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել իր ծանոթ, նախկինում ավազակային հարձակման եւ շորթման համար դատապարտված Արթուր Մուրադյանի հետ` անձնական օգտագործման համար նրանից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու հարցի շուրջ:

Իր հանցավոր մտադրության իրագործման խոչընդոտները վերացնելու նպատակով Խ. Պետրոսյանը դիմել է քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հասմիկ Շանոյանին, որպեսզի վերջինս համապատասխան գումարի դիմաց թմրամիջոցը վերցնի Ա. Մուրադյանից եւ այն տեղափոխի ՔԿՀ:

Հ. Շանոյանը համաձայնվել է դատապարտյալի առաջարկին եւ այդ նպատակով հանդիպել Խ. Պետրոսյանի ծանոթ Ա. Մուրադյանին, նրանից վերցրել առանձնապես խոշոր չափի` 23,75 գրամ քաշով, տնայնագործական եղանակով պատրաստված «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը եւ այն իր մարմնի ինտիմ մասում թաքցնելով տեղափոխել  է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Սակայն 20.07.2017թ.-ին թմրամիջոցը Հ. Շանոյանի մոտ հայտնաբերվել է հիշյալ ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից կատարված անձնական խուզարկության ժամանակ: Արդյունքում, Խ. Պետրոսյանի կամքից անկախ հանգամանքներով, վերջինիս կողմից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու հանցավոր մտադրությունն  ավարտին չի հասցվել:

Այսպիսով, Արթուր Մուրադյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու համար, Խաչատուր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով` անձնական օգտագործման համար, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի համար, իսկ դրան օժանդակելու համար Հասմիկ Շանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով: Ա. Մուրադյանի եւ Հ. Շանոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում