Tuesday, 23 04 2024
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը

Ձեր նախագահն ասում է՝ 7 շրջան պատրաստ ենք հանձնել, ուրեմն մենք չունենք այստեղ անելիք…

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Էրեբունու դատարանի նախագահ Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր-2» գործի դատական քննությունը:

Գործի այս մասում տասնմեկ ամբաստանյալներ են՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:

Նիստի սկզբում նախագահող Արթուր Օհանյանն անդրադարձավ փաստաբան Լուսինե Սահակյանին, ով փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ, անհետաձգելի գործողության մասնակցելու համար, նախորդ նիստից հեռացել էր՝ առանց սպասելու, որ դատավորը դուրս գա խորհրդակցական սենյակից:

«Դուք ինձ բան չունե՞ք ասելու նախորդ նիստին ձեր պահվածքի, վարքագծի վերաբերյալ»,- փաստաբանին հարցրեց դատավորը:

Փաստաբանը հարցով պատասխանեց. «Ինչի՞ մասին է խոսքը»:

Դատավորն ասաց. «Անձամբ ես, որպես նախագահող, ձեզ թույլ չեմ տվել լքել դահլիճը… շեշտեցի, որ 15 րոպեից խորհրդակցական սենյակից կվերադառնամ… Եթե մինչդատական վարույթի եք մասնակցում, դա ձեր վարքագիծը չի արդարացնում…»:

Փաստաբանն առարկեց, նշեց, որ նախագահողին տեղյակ է պահել, բայց նրա առարկությունը դատավորն ընդհատում էր՝ ասելով. «Ի՞նչ պիտի հայտարարեք, ինչի՞ համար…»:

Այնուհետև նախագահողը փաստաբան Լուսինե Սահակյանին ասաց. «Ես ձեզ նկատողություն եմ անում»:

Նախագահողը, ինչպես անցած նիստին, այս նիստին էլ հիշատակեց փաստաբանների վարքագծի կանոնագիրքը՝ այն առումով, որ եթե փաստաբանը ծանրաբեռնված է, չի հասցնում, չպետք է իրավաբանական այլ օգնություն ստանձնի…

Փաստաբան Լ. Սահակյանը շարունակում էր առարկել նախագահի գործողությունների դեմ, և նախագահողը նրա նկատմամբ ևս մեկ սանկցիա կիրառեց՝ հայտարարեց նախազգուշացում:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը առարկեց նախագահողի «անօրինական գործողությունների դեմ» և ասաց. «Դուք անհարգալից վերաբերմունք եք դրսևորում իմ գործընկերոջ նկատմամբ… Այսուհետև ցանկալի է, որ զերծ մնաք պաշտպանական կողմի ու փաստաբանների նկատմամբ կողմնակալ վերաբերմունք  դրսևորելուց… Պետք չի վարքագծի կանոնագրքով մեզ վախեցնել…»:

Նախագահող դատավորը Շուշանյանին ասաց. «Չեմ ուզում ձեզ անդրադառնալ, նստեք»:

Ի վերջո, նախագահողը հայտարարեց, որ դատաքննությունը սկսված է: Մեղադրողները սկսեցին հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որը գործի տվյալ մասով ու մյուս մասերով անցնող յուրաքանչյուր Սասնա Ծռի վերաբերյալ համարյա նույն ձևակերպումներն է պարունակում:

Մեղադրողները միմյանց փոխարինելով ընթերցեցին Արամ Մանուկյանի ու Հովհաննես Հարությունյանի մասերը, դահլիճը կարծես թե լուռ էր, չնայած ընթացքում Դեդը՝ Մարտիրոս Հակոբյանը, անհանգստության նշաններ էր ցույց տալիս, պահանջեց, որ իրեն մոտ կանգնած ոստիկանը հեռու կանգնի:

Երբ մեղադրողը ձեռնամուխ եղավ նույն ձևակերպումներով մեղադրական եզրակացության երրորդ մասը նույն տոնով կարդալուն, Դեդը պոռթկաց, տեղից վեր կացավ ու մղվեց դահլիճից դուրս. «Ինչ որ կարդում են, մեր հետ կապ չունի, ես չեմ կարա մնամ»:

Իրավիճակի վերահսկողությունը պահպանելու համար նախագահողը շտապեց հարցնել Մարտիրոս Հակոբյանին՝ շփոթելով անուն-ազգանունը՝ Մնացեք, վա՞տ եք զգում,  Մարտիրոսյան Հակոբյան:

https://www.youtube.com/watch?v=GZGM2_wz8LI

Մարտիրոս Հակոբյանը շարունակում էր դեպի դուրս մղվել ու խոսել. «Թող վատ զգան իրանք, ես չեմ կարա մնամ էդ կլյաուզնիկ բաներին: Սանկցիա կիրառեք իմ նկատմամբ… Իմ մոտ տենց ա՝ որոշել եմ, չեմ ուզում մասնակից ըլնեմ բաշիբոզուկներին, ենիչերիներին… Ես ձեր պատվերը չեմ ուզում լսեմ…»:

Երբ նախագահողը փորձեց կարգի հրավիրել Դեդին, նա ասաց. «Դուք եք անկարգը… Ո՞ւր ա ստեղ դատարան… Դատարան կա՞ որ՝ դուք ընդամենը կամակատար եք Սերժիկի…»:

Նախագահողը շտապեց  կիրառել Դեդի պահանջած սանկցիան. «Դուք հեռացվում եք դատարանի դահլիճից մինչև այս նիստի ավարտը»:

https://www.youtube.com/watch?v=ugB3mxL4TTE

Դեդը հպարտ դուրս եկավ: Բայց մթնոլորտը ավելի թեժացավ, որովհետև տեղերից կանգնեցին Արամ Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, ասելով՝ «Ներվայնանում ենք….»:

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ինքն էլ է հեռանում, թող իր նկատմամբ էլ սանկցիա կիրառվի:

Նախագահողը փորձեց բացատրել, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումը անհրաժեշտ «պրոցեդուրա է», պետք է լսեն՝ իրենց ինչում են մեղադրում, բայց Արամ Մանուկյանը նստելու մտադրություն չուներ:

Նախագահողը շտապեց հարցնել՝ Ձեզ վա՞տ եք զգում, եթե վատ եք զգում, գնացեք…»:

Այս և նախորդ տեսարանը շատ էին հիշեցնում Փոքրիկ իշխանի ու Թագավորի հանդիպման ավարտը՝ երբ Փոքրիկ Իշխանը ցանկանում է հեռանալ Թագավորի մոլորակից, Թագավորը նրան արգելում է, Փոքրիկ իշխանը շարունակում է հեռանալ ու նրա հետևից Թագավորը գոչում է՝ Թույլ եմ տալիս, որ գնաս, ես քեզ նշանակում եմ դեսպան…

Արամ Մանուկյանի հեռանալուց հետո նախագահողը կարծում էր, թե մյուսները կնստեն, բայց մյուսները ավելի բորբոքվեցին: Բոլորն էին ոտքի կանգնել, աղմկում էին: Արայիկ Հակոբյանը հայտարարեց. «Չեմ ուզում լսել, անհեթեթություն է, դա մեզ չի վերաբերում»: Նախագահողը Արայիկ Հակոբյանին նստելու կոչ արեց՝ մի քանի անգամ շփոթելով անուն-հայրանունը՝ Տիկուշի Հակոբյան, Տիկուշի Հակոբյան…

Ստեղծված իրավիճակը «փրկեց» փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ միջնորդելով 15 րոպե ընդմիջում հայտարարել: Նախագահողը շտապեց բավարարել միջնորդությունը:

Ընդմիջումից հետո նախագահողը հարցրեց դահլիճից բացակայողների պաշտպաններին՝ դեմ չե՞ք, որ նրանց բացակայությամբ հրապարակվի մեղադրական եզրակացությունը:

Բայց հայտարարություն անելու համար ոտքի կանգնեց Վարդան Գերավետյանը: Նա կոչ արեց. «Սասնա Ծռեր, բոլորդ ոտքի կանգնեք… Մեզ համար կա մեկ դատավոր՝ դա հայ ժողովուրդն է, որ գտնվում է դրսում… Լսել ենք ձեր նախագահի, գլխավոր հրամանատարի հայտարարությունը՝ ադրբեջանական յոթ շրջանները ադրբեջանին զիջելու մասին… Ամեն օր Առաջին ալիքով ցույց են տալիս Մոնթե Մելքոնյանին… Դա խեղկատակություն է, ոնց որ ձեռ առնեն… Յոթ շրջանները ոչ թե ադրբեջանական, այլ հայկական են, ոչ թե գրավյալ են, այլ մեր արյունով ու մեր պատմությունով են ողողված… Կատարվում է պետական դավաճանություն, Արցախի տարածքից 800…»:

Մեղադրող Արթուր Չախոյանը փորձեց առարկել, որ Գերավետյանի հայտարարությունը վերաբերելի չէ գործին, բայց Վարդան Գերավետյանի ձայնը շատ ավելի բարձր էր, նախագահողն էլ պահանջեց, որ չխանգարեն՝ հայտարարությունը ավարտի:

Գերավետյանը շարունակեց. «Դուք մեր արարքի դրդապատճառը պետք է տեսնեք, բայց ոչինչ չեք տեսնում… Այն մարդկանց, ովքեր պետական դավաճանություն են անում, ոչինչ չեք անում… Նախքան դատավոր, դատախազ լինելը դուք պարտավոր եք ՀՀ քաղաքացի լինել, եթե ինչ-որ մեկը կատարում է պետական դավաճանություն, պիտի նրան դատեք… Մենք էս ֆարսին չենք մասնակցի, մինչև չպատասխանեք՝ եթե համաձայն եք, որ մեր արյունով ողողված 7 շրջանները հանձնվեն թուրքին, մենք ստեղ անելիք չունենք… Դուք՝ պարոն դատավոր, դուք՝ պարոն մեղադրողներ, համաձա՞յն եք…  Ուզում եմ պատասխան լսել… Սա ֆորս-մաժորային իրադրություն է, եթե պատասխան չկա, մենք լքում ենք դահլիճը: Ինքներդ կարդացեք ձեր եզրակացությունը, ձեր նախագահի հետ հանձնեք հայկական հողերը…»:

Տիգրան Մանուկյանը հայտարարեց. «Դուք կամակատար եք, հանձնարարություն ունեք նիստերը շարունակելու… Բայց տեղի է ունենում պետական դավաճանություն: Դուք և արմատներից կտրված դատախազները մասնակից եք լինում դրան… Մենք լքում ենք դահլիճը, հանձնարարության գործիք չենք դառնալու…»:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց. «Վարդան Գերավետյանը բոլորի անունից հայտարարություն արեց… Նրանք չեն ցանկանում մասնակցել մեղադրական եզրակացության հրապարակմանը: Դա համարում են անհեթեթություն… Դատական նիստին մասնակցել-չմասնակցելը մեր պաշտպանյալների իրավունքն է… Նրանք բազմիցս իրենց դիրքորոշումը հայտնել են՝ նրանք իրացրել են ապստամբելու իրենց իրավունքը, իրականացրել են ժողովրդին պատկանող իշխանությունը, քանի որ խաղաղ ճանապարհը՝ ընտրությունները, հանրաքվեները, դարձել են անհնարին… Մեղադրանքի կողմը ցանկանում է մեր պաշտպանյալներին հանրության աչքին ներկայացնել որպես հանցագործների՝ իբր շենքեր, շինություններ են զավթել և այլն, բայց մեր պաշտպանյալները համաձայն չեն, որ գործի քննությունը էս սցենարով գնա… Պիտի քննվի ապստամբության գործը… Հիմա իրենք ցանկանում են լքել դահլիճը: Դատարանը չպետք է խոչընդոտներ ստեղծի, պիտի թույլ տա, որ նրանք հեռանան դահլիճից…»:

Նախագահողը հարցրեց պաշտպանական կողմին՝ Բայց նրանց բացակայությամբ հնարավո՞ր է հրապարակել…

Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց. «Մեզ լիազորել են մեր պաշտպանյալները, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որպես բացառություն, իրենց բացակայությամբ հրապարակվի: Մեզ լիազորել են, որ մենք ներկա լինենք…»:

Արամ Հակոբյանը հայտարարեց. «Մեղադրական եզրակացության երկու մաս լսեցինք՝ նույն բանը արտագրված է բոլորի համար… Շեշտված է պետությանը վնաս հասցնելու մասին՝ մենք դրան համաձայն չենք… Մենք չենք ուզում մնալ ու լսել նույն բանը… Ոչ մի բառ մեր պահանջների մասին չկա : Մեզ հանցագործի կերպարով հանրությանը ներկայացնելու խնդիր է… Մենք լքում ենք դահլիճը…»:

Վարդան Գերավետյանը  ասաց. «Ամեն անգամ նստում եմ մեր Զինանշանի առաջ, որի վրա Արարատն է պատկերված… Մեր ժողովուրդը կարոտով է նայում Արարատին… Բայց հիմա ուզում են ազատագրված տարածքներ հանձնեն, բոլորը պիտի ըմբոստանային… Թուրքը ասում ա՞ Արարատը ձեզ տանք, Վանը, Սասունը տանք: Մենք մի անգամ արյուն թափելով վերադարձրել ենք մերը… Եթե կա Լեռնային Արցախ, ուրեմն կա նաև Դաշտային Արցախ… Կիսելյովին տված հարցազրույցում ձեր նախագահն ասում է՝ 7 շրջաններ պատրաստ ենք հանձնել… Ուրեմն մենք չունենք այստեղ անելիք… Երբ նայում եք Խուստուփին, պիտի հիշեք Նժդեհին…»:

Նախագահողը ասաց՝ Մենք Նժդեհին հիշում ենք, նրա գերեզմանի տեղն էլ գիտենք…

Վարդան Գերավետյանը շարունակեց. «Եթե պիտի սենց շարունակվի, մեր Զինանշանից Արարատը հանեք, ուրեմն՝ մենք արժանի չենք Արարատին…»:

Մեղադրող Ա. Չախոյանը առարկեց Սասնա Ծռերի՝ դահլիճը լքելու ցանկության դեմ: Նա ասաց. «Նախ՝ մեղադրական եզրակացության հրապարակման ժամանակ որևէ հայտարարություն անելու ընթացակարգ օրենքով նախատեսված չէ… Ի զարմանս ինձ՝ պաշտպաններն ասում են, թե ամբաստանյալների մասնակցությունը դատական նիստին իրենց իրավունքն է, բայց նման իրավունք իրենց նկատմամբ սահմանված չէ: Դատական նիստերին մասնակցելը, կարգուկանոն պահպանելը, առանց նախագահողի թոյլտվության դահլիճը չլքելը, ընդհակառակը, իրենց պարտականությունն է… Առանց ամբաստանյալի նիստը միայն նրա նկատմամբ սանկցիայի կիրառման դեպքում է նախատեսված, մնացած ժամանակ նրանք պարտավոր են ենթարկվել…»:

Նախագահողը ուզում էր մեղադրողի կոնկրետ կարծիքը լսել. «Հիմա առարկո՞ւմ եք»,- մեղադրողին հարցրեց նա: ««Իհարկե, առարկում եմ»,- պատասխանեց մեղադրող Ա. Չախոյանը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը լրացում արեց. «Կա Եվրոպական կոնվենցիա, կա ՄԻԵԴ որոշում՝ եթե անձը կամովին է հրաժարվում մասնակցել դատական նիստին, դա խախտում չէ»:

Դատարանը տեղում որոշում կայացրեց. «Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը շարունակվում է… Ուզում ե՞ք դահլիճից գնալ, ես բավարարում եմ ձեր միջնորդությունը, գնացեք…»:

Սասնա Ծռերը դուրս եկան դահլիճից: Մնացին փաստաբանները, մեղադրողներն ու նախագահող դատավորը: Մեղադրողը շարունակեց ընթերցանությունը: «Գործընթացը» արագացավ:

Հանրության մեծ մասը նույնպես հեռացավ դահլիճի «անդրապակեպատ» մասից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում