Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամ-երկիրն է, որն իսկապես պայքարում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ մինչ Թուրքիան պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ, ԱՄՆ-ը ակտիվորեն զինում է YPG-ի և PYD-ի ջոկատների գրոհայիններին, որոնք, ըստ էության, PKK-ի սիրիական թևն են:
Էրդողանն ասել է, որ Սիրիան լքած ահաբեկիչները որոշ երկրների քողարկման ներքո ներթափանցում են Եգիպտոս և Սինայի թերակղզի: