Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Վիգեն Սարգսյանի անսպասելի հայտարարությունը. պատկերացումը սկսվո՞ւմ է

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արել է բավական անսպասելի հայտարարություն՝ անդրադառնալով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերին:

Օրերս պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ոչ հերքել և ոչ էլ հաստատել էր տեղեկությունը, և ահա Վիգեն Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել իր հորդորով: Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ պատճառը աշխատանքային պարտականությունների չկատարումը, ծառայության անհամատեղելիությունն է: Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ որոշողը, իհարկե, նախագահն է, բայց երևի թե հնարավոր է նրա հայտարարությունից հետո վստահաբար ասել, որ Սերժ Սարգսյանը կընդունի Բաղմանյանի դիմումը: Համենայնդեպս, հակառակ դեպքում նրա դիմումը չընդունելը կնշանակի ապտակ Վիգեն Սարգսյանին:

Հազիվ թե Սարգսյանը չպատկերացներ դա և, վստահ չլինելով Սերժ Սարգսյանի որոշման վրա, աներ նման հայտարարություն: Իսկ Բաղմանյանի դիմումն ընդունելու և պաշտոնանկության դեպքում արդեն իրավիճակը կլինի լիովին հակառակ, և Սերժ Սարգսյանը դրանով փաստորեն բավականին կավելացնի Վիգեն Սարգսյանի կշիռը: Փաստորեն կստացվի, որ համակարգում, այսպես ասած, նոր Վիգեն Սարգսյանը, որին դիտարկում են լոկ իբրև Սերժ Սարգսյանի խնամքի տակ գտնվող գործիչ, փաստորեն հեռացնում է իշխող համակարգի և զինված ուժերի օդիզոզ և գրեթե անհեռանալի համարվող ֆիգուրներից մեկին՝ Հայկազ Բաղմանյանին:

Սա իհարկե, այսպես ասած, կշիռ է հաղորդում Վիգեն Սարգսյանին և բանակի կառավարան գործում, այսպես ասած, զինված ուժերում՝ նա հեռացնում է Բաղմանյանին, որը ոլորտի երևի թե ամենաանընդունելի և ամենից, այսպես ասած, վարկաբեկված ներկայացուցիչներից մեկն է նաև հենց բանակում և նաև՝ իշխող համակարգում: Արդյո՞ք սա հնարավոր է դիտարկել Վիգեն Սարգսյանի, այսպես ասած, վարչապետական հայտի շրջանակում, թե՞ պաշտպանության նախարարի պաշտոնում ամրապնդվելու, հատկապես այն խոսակցությունների ֆոնին, որ առաջ եկան տարկետման իրավունքի շուրջ աղմկոտ իրադարձությունների ընթացքում: Ըստ այդ խոսակցությունների՝ Սերժ Սարգսյանն այդպիսով սկսել էր նախապատրաստել Վիգեն Սարգսյանի անկումը:

Համենայնդեպս, Հայկազ Բաղմանյանի դրվագը խոսում է հակառակի՝ ամրապնդման, կշռի ավելացման մասին: Միաժամանակ կասկածից վեր է, որ Սարգսյանն ինքնին դա չէր կարող անել՝ չունենալով Սերժ Սարգսյանի հավանությունը: Հետևաբար Սերժ Սարգսյանը գոնե առայժմ Վիգեն Սարգսյանին «զոհաբերման» չէ, որ պատրաստում է:

Բայց միարժեք պարզ չէ նաև, թե ինչի է պատրաստում՝ վարչապետի՞, խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում խաղաղ պայմաններում փաստացի գերագույն հրամանատարի՞, թե՞ որևէ այլ կարգավիճակի, ասենք՝ արտաքին գործերի նախարարի: Սերժ Սարգսյանը դեռևս շարունակո՞ւմ է չպատկերացնել, թե՞ սկսում է պատկերացնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում