Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբայի փուլի վերջին տուրի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպումից առաջ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ մեկնարկային կազմում փոփոխություններ են լինելու:
«Այո, «Արսենալի» հետ հանդիպման համեմատ կլինեն փոփոխություններ: Թե որ ֆուտբոլիստները հնարավորություն կստանան, այս պահին չեմ կարող ասել: Հնարավոր է կազմի հետ կապված անակնկալ լինի: Նշեմ, որ Զլատանը չի մասնակցի ԲԿՄԱ-ի հետ խաղին: Նա ապաքինման փուլում է: Այս խաղից հետո նրան նորից կտեսնեք խաղադաշտում»,- ասել է Մոուրինյոն:
Իսկ թե ինչ անակնկալի մասին է խոսքը պորտուգալացի մասնագետը չի նշել:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր երեկ կայացած մարզմանը և որոշ փորձագետներ կարծում են, որ հայ ֆուտբոլիստն այսօր կլինի մեկնարկային կազմում: