ԱՄՆ գործող վարչակազմի գործողությունները և հայտարարությունները խաթարում են 2015 թ. Գործողությունների համատեղ բազմակողմանի ծրագրի կարգավիճակը: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին Իրանի Մեջլիսի և ՌԴ Պետդումայի արտաքին քաղաքական կոմիտեների առաջին նիստի ժամանակ:
«Ռուսաստանը մեծ դեր է խաղացել Գործողությունների համատեղ բազմակողմանի ծրագրի վրա աշխատանքում: Եվ արդյունքում՝ մենք ունենք համաձայնագիր, որը ստացել է ՄԱԿ ԱԽ բանաձևի աջակցությունը: Դա ամենակարևոր համաձայնագրերից է միջազգային քաղաքականության մեջ: Բայց ԱՄՆ նոր վարչակազմն իր հայտարարություններով սպառնում է համաձայնագրի հաջողությանը»,- ասել է նա: