Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Կրեմլին ձեռք չի տալիս Հայաստանի թույլ ու չքավոր վիճակը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

– Պարոն Կարախանյան, ինչպե՞ս եք գնահատում ռուսական հեռուստաալիքներով շարունակվող հակահայկական պրոպագանդան: Այս անգամ նույնիսկ Ռուսաստանի հայերի միության նախագահն առաջին անգամ արձագանքեց նմանատիպ դրսևորումներին:

– Այստեղ՝ Ռուսաստանում, շատ է քննարկվել՝ թե՛ հայկական համայնքային շրջանակներում, թե՛ ռուսական շրջանակներում, թե՛ Կրեմլի փորձագիտական շրջանակներում: Այստեղ իրավիճակը շատ ավելի խորն է, պետք է ճիշտ հասկանանք՝ ինչ է կատարվում: Ի՞նչ են նշանակում HTB-ի թոք շոուները, Վոլոչկովայի ինտիմ կյանքի ու Ցիմբալյուկի առանձին դրվագների արանքում բերել քաղաքական թոք շոու անել և անկապ մարդկանց հրավիրել: Հարցն այն է, որ ընդհանուր գաղափարական թրենդը գնում է նրան, որ փորձագիտական շրջանակներում նման թեմաներ են շրջանառվում, բայց սա չի կարելի կապել Կրեմլի հետ, որ նրանց իբր ասում են՝ գնացեք սենց խոսեք, նենց խոսեք։ Այդ բաները կան, բայց դրանք չեն վերագրվում թոք շոուներին, որտեղ ամեն օր չորս-հինգ անգամ տարբեր թեմաներով տարբեր հեռուստաալիքներով խոսում են, և ես հավատացնում եմ, որ դրա հետ կապ ընդհանրապես չկա: Բնական է, որ կան տարբեր լոբբիստական կազմակերպություններ՝ ադրբեջանական, թուրքական, կամ էլ կան առանձին փորձագետներ, որոնք ունեն իրենց առանձին նախապատվությունները, պատկերացումները, որ վայ, վայ, վայ, եվրոմայդան է և այլն։ Հիշեք, որ երբ Երևանում ինչ-որ ընդդիմադիր շարժում կամ ընդվզում է լինում, ոմանք Ռուսաստանում շաբլոն, ստանդարտ մեկնաբանություններ են անում, թե դա, իբր, Եվրոպայի սարքածն է և այլն։ Եթե խնդրին ավելի լուրջ, խորքային նայենք, սա ուղղակի Հայաստանի իշխանությունների՝ դեպքերի իրավիճակից կախված մի բան է։ Բոլորն էլ լավ հասկանում են, թե ինչ համակարգ է Հայաստանում, այդ թվում՝ կրեմլյան շրջանակներում։ Հայաստանն իր տարբեր տեսակի ձախողումները, այլանդակություններն արդարացնելու համար անընդհատ ասում էր՝ Կրեմլը չի թողնում, Ռուսաստանն է մեղավոր, Ռուսաստանը մեզ ստիպեց, սենց արեց, նենց արեց։ Ռուսաստանի իշխանական շրջանակներում շատ լավ հասկանում են, որ Հայաստանում ուժային, քրեաօլիգարխիկ համակարգը կա, տեսնում են, որ արտագաղթը չի կանգնում, տեսնում են, որ մեր արտաքին պարտքը մի քանի անգամ աճել է։

– Այսինքն՝ այս վիճակի համար ՀՀ իշխանությո՞ւնն է մեղավոր։

– Եվ Հայաստանի իշխանությունը, այնուամենայնիվ, չի կարողանում որպես ինքնիշխան պետություն իր ազգային պետականությունը ձևավորել, անընդհատ թույլտվությունների, սրա-նրա վրա խաղալով է զբաղված։ Այս մեթոդները, հռետորաբանությունը Ռուսաստանում այլ ձևով են ընկալում։ Հայաստանի իշխանությունն ինքն է իրեն դրել այս վիճակի մեջ։ Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ համաձայնագրին, ապա դա անլուրջ է։ Երբ դու Ռուսաստանին զուգահեռ ասում ես՝ ես գնում եմ, թույլ տվեք գնամ հռչակագրի նման մի բան ստորագրեմ, մեկ է՝ դրանից հետո ոչինչ չի փոխվելու։ Մեկ էլ հետո մտածում են՝ դրսի ֆինանսավորումով արևմտամետ բաներ ստեղծեն, բայց Հայաստանում անկախ ֆինանսավորում հնարավոր չէ։ Ով է հավատում, որ Հայաստանում կարող են անկախ ֆինանսավորում անեն բիզնեսին, ընդդիմադիր լուրջ կառույցներին, ոչ ոք։ Դա հնարավոր չի, որովհետև միանգամից կսնանկացնեն։ Այսինքն՝ խնդիրը համակարգի մեջ է, եթե համակարգը չի փոխվում՝ ոչինչ էլ չի փոխվելու։ Եթե այսօր Հայաստանն իրեն դրել է շուստրիի, ձեռնածուի, խաղացողի տեղ, ծամածռություններ ու կապիկություններ է անում, պարզ է, որ փորձագիտական շրջանակները նրան այդպես են վերաբերվելու։ Իհարկե, բնական է, որ կան հակահայկական լոբբիստական կազմակերպություններ, բայց նրանք անմիջապես օգտվում են ստեղծված առիթից, որի մեղավորը ՀՀ իշխանությունն է, իսկ խնդիրը Հայաստանում գործող համակարգի մեջ է։ Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգը մնում է, չի փոխվում, չկան անկախ աղբյուրներ։ Դե հիմա, ասենք թե եվրոպացիներն աչքերը փակեցին, մտածեցին, հռչակագրային մի բան ստորագրեն, հետո կարող է ինչ-որ հնարավորություններ բացվեն։ Բայց եվրոպական կառույցներն էլ գիտեն, թե որտեղ են այդ թալանված գումարները։ Այդ բոլոր գումարների 90 տոկոսը գտնվում է եվրոպական երկրների բանկերում, այն երկրներում, որոնք ասում են՝ եկեք ժողովրդավարություն անենք։ Բնականաբար, եվրոպացիները կարող են ինչ-որ տեղ կառավարել այդ մարդկանց։ Այսինքն՝ իրենց էլ է դա ձեռք տալիս։ Եթե դու հասկանում ես, որ կնքում ես նման հռչակագրային համաձայնագիր, բնական է, որ դու օլիգարխիկ համակարգի հետ կապված ունես մեխանիզմներ։

Երկու կողմի հետ խաղալը, երբ Հայաստանը չունի իր պետական դեմքը, ունենալով միայն քրեաօլիգարխիկ համակարգ, գնալ մեկի հետ մի բան ստորագրել, գալ մյուսի մոտ հարցերը լուծել, նման ձևով 21-րդ դարում պետություն չեն կառուցում։ Կամ պետք է խելքները գլուխները հավաքեն, ստեղծեն նորմալ, ինքնիշխան պետություն, կամ էլ պիտի այսպիսի խուժանություններով զբաղվենք, մեզ էլ աջից, ձախից, պատեհ-անպատեհ առիթներով իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ հավաքվեն ու մեր հասցեին վիրավորական արտահայտություններով խոսեն։

– Ուզում եք ասել, որ Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգ է, Ռուսաստանում քրեաօլիգարխիկ համակարգ չի՞։ Շատերը պնդում են, որ Ռուսաստանում առկա քրեաօլիգարխիկ համակարգի արտացոլումն է Հայաստանում։

– Մենք հիմա խոսում ենք Հայաստանի համար, չենք քննարկում Ռուսաստանի ներքին վիճակը, որը բոլորովին այլ է։ Խոսքն այն մասին, է որ ռուսական հեռուստաալիքներով նման հայտարարություններ են անում Հայաստանի հասցեին։ Եթե Հայաստանի իշխանություններն ունենային իրենց ինքնիշխան դեմքը, իրենց հստակ դիրքորոշումը, ոչ ոք չէր կարող նրանց հետ այդպես խոսել՝ ինչքան էլ պետությունը փոքր լինի։ Բայց քանի որ այդ ամենը չկա, քանի որ դու քեզ պահում ես նման ձևով, երբ սկսում են քեզ նման բաներ ասել, դու էլ վիրավորվում ես, պարզ է, որ այդ ամենը խաղ է։ Ասել են՝ դե լավ, տղերք, գնացեք էդ հռչակագիրը ստորագրեք, խաղացեք, եկեք, մենք էլ էստեղ քաղաքական թրենդը պահելու համար կքննադատենք ձեզ, կասենք՝ եվրոմայդան հանկարծ չանեք, Վրաստանի և Ուկրաինայի ճանապարհով չգնաք։ Էդ ընթացքում էլ որոշ մարդիկ կոգևորվեն, կսկսեն ավելի կոշտ արտահայտություններ անել։

– Դուք խոսեցիք Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի մասին։ Ձեր կարծիքով՝ Կրեմլը դժգո՞հ է Հայաստանի ներկայիս իշխանություններից։

– Ռուսաստանն առանձին պետություն է՝ իր շահերով, և Կրեմլին ձեռք չի տալիս Հայաստանի թույլ ու չքավոր վիճակը։ Լավ-վատ, թաց-չոր բոլորն իրար խառնենք, և ասենք, որ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր և հակառուսական տրամադրություններ առաջ տանենք։ Եվ այս ամենը Կրեմլին ձեռք չի տալիս, Կրեմլին ձեռք է տալիս նորմալ զարգացող երկիր, որ կարողանա ինքն իրեն պահել, իր հարցերը լուծել և ունենա իր դեմքը, Կրեմլն ունի իր շահերը, իր քաղաքական գիծը, ինչով էլ առաջնորդվում է։ Սա է իրավիճակը, և այս դառը իրողությունը շատ դեպքերում փոխակերպվում է հակառուսականության և ամփոփվում տարբեր դրսևորումներում։ Իսկ երբ ՀՀ իշխանությունները, քրեաօլիգարխիկ պարագլուխները սկսում են խաղալ այդ հարցի վրա, որ ամեն վատը Ռուսաստանից է գալիս, խայտառակություն է։

– Կարծում եք՝ ՀՀ իշխանությունները եկել-խնդրել են, որ չխոչընդոտե՞ն Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։

– Ռուսաստանը հստակ ասում է՝ ցանկացած իրավիճակում չեմ հակասում կնքված պայմանագրերին, չի հակասում միջազգային փաստաթղթերին և ասում է՝ խնդիր չկա, իսկ ում հետ ուզում եք՝ պայմանագիր կնքեք։ Այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե Կրեմլի մեջ է, այլ Երևանում է, Բաղրամյան 26-ում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում