Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայհոյանքներ, ռազբորկա, քաշքշուկ. Հայաստանի առաջնության առաջին կեսը…

Նախօրեին Երևանի «Նաիրի» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության այս տարվա վերջին հանդիպումը: Երևանի «Արարատը» դրամատիկ պայքարում 2:3 հաշվով զիջեց «Բանանցին»: Մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին «Արարատին» հաջողվեց հաշիվը դարձնել 2:2, իսկ արդեն լրացուցիչ 4-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով Վալմերսոնը հաղթանակ պարգևեց «Բանացին»: Վերջին վայրկյաններին գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանի՝ 11 մետրանոց նշանակելու որոշումը բնականաբար զայրացրեց թե՛ «Արարատի» ֆուտբոլիստներին և թե՛ մարզիչներին: Ինչու բնականաբար, քանզի տվյալ դրվագը խիստ վիճելի էր, և նույն հաջողությամբ Նալբանդյանը կարող էր չնշանակել 11 մետրանոց:

Ամփոփելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին կեսը՝ կարող ենք փաստել, որ այն տխուր էր և ինչ-որ տեղ՝ ամոթալի: 15 տուրերում չափից ավելի շատ են բողոքներն ու միջադեպերը՝ կապված հատկապես մրցավարության հետ: Քիչ չէին նաև տհաճ միջադեպերը, որոնք ուղեկցվեցին քաշքշուկներով և հայհոյանքներվ: Հիշենք, որ առաջնության 6-րդ տուրի «Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը ըստ էության անավարտ մնաց: Հանդիպման վերջնամասում «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը, այսպես ասած, ջղայնացել էր հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի վրա՝ վստահ լինելով, որ վերջինս անտեղի դեղին քարտ է ցույց տվել իր ֆուտբոլիստներից Արգիշտի Պետրոսյանին: Սիմոնյանը պահանջում էր, որ Անդրեասյանը լքի մարզիչների համար նախատեսված տեխնիկական գոտին՝ պնդելով, որ հակառակ դեպքում չի վերսկսվի հանդիպումը: Անդրեասյանը չհեռացավ, և Սիմոնյանը խաղավարտից 2 րոպե շուտ հնչեցրեց մրցավեճի վերջն ազդարարող սուլիչը: Նման պահվածքի համար Արկադի Անդրեասյանը ՀՖՖ-ի կողմից որակազրկվեց միանգամից երկու տարով:

«Արարատ»-«Գանձասար» հանդիպումից ընդամենը մեկ օր անց նույն «Միկա» մարզադաշտում տեղի ունեցավ հերթական խայտառակ միջադեպը: Հայաստանի առաջին խմբի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում միմյանց ծեծեցին «Արցախի» և «Լոռիի» ֆուտբոլիստները՝ հայհոյանքների տարափ հնչեցնելով միմյանց: Տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան խուլիգանական «ռազբորկա»: Կրքերը թեժ են եղել նաև մարզադաշտի տրիբունայում: Մրցավարը ստիպված է եղել մի քանի ֆուտբոլիստների հեռացնել դաշտից:

Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրը ևս նշանավորվեց բավական տգեղ միջադեպով: Գյումրիի քաղաքային մարզադաշտում գործող չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, արձագանքելով գյումրեցի երկրպագուների հայհոյանքներին, ինքն էր հնչեցրել հայհոյանք, ինչի հետևանքով «Շիրակ» ակումբի աշխատակիցներից մեկը հարվածել էր նրան: «Ալաշկերտ» ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը նշել էր, որ Խաշմանյանը պատասխանել է երկրպագուներին, քանզի նրան, այսպես ասած, մայր են հայհոյել: «Յուրաքանչյուր հայ տղամարդ իրավունք ունի նման իրավիճակում պատասխան տալու: Իրավունք չունեն՝ ուզում է երկրպագու լինի, ուզում է մարզիչ: Ինչ է նշանակում մարզչին մայր հայհոյել»,- ասել էր Նավոյանը: Ֆուտբոլի ֆեդերացիան Խաշմանյանին որակազրկեց 10 խաղով:

Այսօր Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մասնակից 6 թիմերի մարզիչներից երկուսը՝ Խաշմանյանն ու Անդրեասյանը, իրենց թիմերի հանդիպումներին հետևում են տրիբունաներից: Չարդարացնելով այս մասնագետներին և չմեղադրելով ֆուտբոլի ֆեդերացիային՝ ամեն դեպքում կարծում ենք, որ 6 թիմ ունեցող առաջնության համար 2 մարզչի որակազրկումը բավական մտահոգիչ իրողություն է: Մեր առաջնության որակի մասին խոսելը, կարծում ենք, ավելորդ է: Առաջընթացի մասին կարելի կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումների ժամանակ միջինը գոնե 500 մարդ ներկա գտնվի, իսկ տրանսֆերային պատուհանների ընթացքում գոնե 2-3 ֆուտբոլիստներ տեղափոխվեն արտասահմանյան կարգով ավելի բարձր թիմեր:

Խոսվում է, որ Հայաստանի գալիք առաջնությունում լուրջ փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես, եղան հրապարակումներ, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը պատրաստվում է խոշոր ներդրումներ անել հայկական ֆուտբոլում և հիմնել երկու ֆուտբոլային ակումբ: Սպասում է, որ եկող տարի կունենանք 9-10 թիմ, որոնք պատրաստ կլինեն մասնակցել բարձրագույն խմբի առաջնությունը:

Բնական է, որ մրցակցությունը և մոտիվացիան անդունդից դուրս կբերեն ներկայիս առաջնությունը: Կնվազեն նաև միջադեպերն ու բողոքները, քանզի ֆուտբոլիստները և մարզիկներն ավելի հետաքրքիր զբաղմունք կունենան՝ ի դեմս նորմալ ֆուտբոլի:

Սպասելով լուրջ փոփոխությունների՝ հուսանք, որ ընթացիկ առաջնությունը կլինի վերջինը ձախողվածների ու ամոթալիների շարքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում