Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Նալբանդյանը բանակցությունների է մեկնում ԵՄ-ՀԱՊԿ «բրոնեժիլետ» հագած. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ժողովուրդն ասում է. «Ծուռ նստենք, դուզ խոսենք»: Փորձենք:

Կենտրոնացել ենք ԵՄ համաձայնագրի, դրանից բխած վիզային և «այլ» հմայքների վրա, սակայն նոյեմբերի 30-ին ՀԱՊԿ-ի ընդունած հայտարարությունը պակաս «հմայիչ» չէ: Կարելի էր փոքր-ինչ հեռուն գնալ և ռուսական «փորձագիտական լեզվով» արձանագրել, որ դրանով լեգիտիմացվեց հայ-ռուսական «ամուսնությունը»` անչափ բարձր մակարդակով. ոչ միայն Ռուսաստանի, այլև Ադրբեջանի սիրելի «տիկնանց»` Ղազախստանի, Բելառուսի և մնացյալի ձեռամբ` հավաստելով ոչ միայն ՀԱՊԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին, այլև` Հելսինկյան եզրափակիչ ակտին, այդ թվում` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի հանդիպումներում տեղի ունեցած պայմանավորվածություններին:

Եվ այդ ամենը` Նալբանդյան-Մամեդյարով սպասվող հանդիպումից «վայրկյաններ» առաջ: Ասել է` Նալբանդյանը բանակցությունների է մեկնում ԵՄ-ՀԱՊԿ «բրոնեժիլետ» հագած: Ինչն ուղղակի «չափալախ» էր վերջերս Յուրոփից «լվացված-քամված» Իլհամ Հեյդարովիչի համար:
Պատժո՞ւմ է Ռուսաստանն Ադրբեջանին: Անշո՛ւշտ: ԵԱՏՄ չմտնելո՞ւ համար: Նա՛և: «Լավրովի ծրագիրը» տապալելու, ռուս խաղաղապահների մուտքը տարածաշրջան տորպեդահարելու՞ համար: Բա իհա՛րկե:

Ընդ որում, հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում այսօր նախագահում է Հայաստանը: Հետաքրքիր օրինաչափությամբ` ՀԱՊԿ-ը, որը «տազ» արած, տարիներ շարունակ ձեն-ծպտուն չէր հանում սահմանային դեպքերի, գնդակոծվող գյուղերի ճանապարհների-շեների մասով, մեկ էլ ու հարգարժան Բորդյուժայի շուրթերով, ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանին «հանձնելու» վերջին պահին կիրառեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը:

Սա առնվազն գիլիոտին էր Ադրբեջանի համար, եթե ոչ` ավելին: Ու հիմա նույն ՀԱՊԿ-ը բավականին հետաքրքիր հայտարարություն ընդունեց` Հայաստանի նախագահության «օրերին», ինչը ոչ միայն սանձում է Ադրբեջանի դիկտատորի գազանային, պատերազմական «տենչերը», այլև խոր ֆիասկո պարտադրում նրան գեոքաղաքական խաղի առումով, մանավանդ երբ այս ամենին գումարվում է Էրդողանի` ղարաբաղյան խնդրում առ Պուտին ունեցած խոր «հուսալքությունը»: Եվ քանի որ «ծուռ նստել, դուզ ենք խոսում», ասենք նաև, որ Էրդողանին այս փուլում հաստատապես չեն հուզում Ալիևն ու վերջինիս «ղարաբաղյան տենչերը»։ Էրդողանը բոլորովին, անչափ ծավալուն այլ օրակարգ ունի Պուտինի և Ռուսաստանի հետ, ուստի նաև այս «գետնին վրա» է Ալիևը մեկուսացած ու «լքյալ»:

Ի դեպ, ԵՄ համաձայնագիրը, ՀԱՊԿ բավականին կարևոր հայտարարությունն ուղեկցվեցին է՛լ ավելի հետաքրքիր բաղադրիչով. այդ երկրորդությունը Սերժ Սարգսյանի կողմից երրորդվեց դեպ Արցախ «մարշով». ՀԱՊԿ-ից անմիջապես վերադարձած Սերժ Սարգսյանը փութաց Արցախ` տարին ու շրջանը եզրափակող զորավարժությունների:

Ընդ որում, բավականին հետաքրքիր ևս մեկ բան տեղի ունեցավ այս օրերին. արդեն ներքաղաքական (չնայած` ոչ միայն) բնույթի` փակելով շրջանը: Հայոց դատական դահլիճում, Նորք-Մարաշի զինված խմբի հայտնի գործի շրջանակներում, հնչեց Վահան Շիրխանյանի և խմբի կազմակերպիչ Արթուր Վարդանյանի զրույցի ձայնագրությունը, որից ածանցված հարցերն ավելի շատ են, քան ենթադրվող պատասխանները: Նախ` ինչու՞ հիմա և ի՞նչ նպատակով հնչեց ձայնագրությունը:

Չէ, հեռուն չենք գնում այն «բաղդատելու» ԵՄ համաձայնագրի, ՀԱՊԿ հայտարարության հետ, ելնելով նրանից, որ շատերն էին գուցե սպասում, որ ԵՄ համաձայնագիրը և սպասվող ղարաբաղյան զարգացումները հնարավոր է և լուրջ պայթյունի հիմք լինեին, որի վրա էլ նրանք, առանց վայրկյան կորցնելու, կտաքացնեն իրենց ձեռքերը, սակայն, ի փառս Աստծո, չեղան «նման բաներ», և հիմա ճիշտ ժամանակն է հասկացնելու` «որտեղ են ձմեռում խեցգետինները», և ինչու այս անգամ նրանք այդպես դաժանորեն «ամառեցին»։ Ինչու՞ ՕՐՕ դաշինքը ձայն-ծպտուն չի հանում այդ ձայնագրության առնչությամբ, ինչու լուռ է նաև մեր կողմից անչափ հարգված պարոն Սեյրան Օհանյանը: Լուռ է անգամ գերակտիվ տիկին Ռուզան Խաչատրյանը… Հարցերը շատ են։

Բայց ցավն ու ափսոսանքը է՛լ ավելի շատ են»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում