Friday, 29 03 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

Ընկեր Պուտինին պետք է ասել՝ դուք խլել եք Հայաստանի մարզերից մեկը ու տվել Ադրբեջանին՝ հետ վերցրեք ու տվեք մեզ

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

– Պարոն գեներալ, ՀԱՊԿ համատեղ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ընդունվել է ղարաբաղյան կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու վերաբերյալ հայտարարություն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, նախկինում նշվում էր, որ ՀԱՊԿ-ը Ղարաբաղյան հակամարտության հետ առնչություն չունի և կարձագանքի միայն Հայաստանի սահմանների վրա անմիջական ագրեսիայի դեպքում։

– Մեկնաբանելու առանձնակի անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև արտառոց ոչինչ, ըստ էության, չի ասվել։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այժմ գիտեք, որ Հայաստանի ներկայացուցիչն է և այդ պատճառով էլ ղարաբաղյան հարցն ուշադրության կենտրոնում է։

Ես ուզում եմ նշել մեկ ուրիշ կարևոր հանգամանք։ Ղարաբաղը առանձին խնդիր է, ՀԱՊԿ-ի մեջ չի մտնում, ու հայտարարությունն էլ հենց այնպես՝ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձևաչափով, դա բոլորն են ասում։ Եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղը, այնպես, ինչպես Ռուսաստանը Ղրիմը ճանաչեց՝ այլ հարց։ Բայց Հայաստանը Ղարաբաղը չի ճանաչում, թեպետ դա հայկական հող է. սա տարածքային վեճ է։ 1921 թվականի հուլիսի հինգին բոլշևիկները խլել են սովետական Հայաստանից այդ հողը ու տվել Ադրբեջանին։ Այն Ադրբեջանի տիրապետության տակ է գտնվել մոտ 70 տարի, հետո, երբ Խորհրդային միությունը փլուզվել է, Հայաստանն իր հողը հետ է վերցրել։ Հայկական կողմից մեծ սխալ կա, Հայաստանը պետք է օր առաջ ճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Ստացվում է՝ Ղարաբաղն ազատվել է Ադրբեջանից, հանրաքվե անցկացրել՝ անկախացել, Հայաստանն էլ պաշտպանել, կռվել է Ղարաբաղի համար ու մի կո՞ղմ նետել, ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղը։ Հիմա եթե Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, նշանակում է՝ Ղարաբաղն էլ ՀԱՊԿ-ի լիազորությունների շրջանակում չէ։ Իսկ եթե այդպես է՝ ՀԱՊԿ-ը Ղարաբաղի հարցով չի զբաղվում, առավելագույնը կարող է ասել՝ խաղաղ ճանապարհով լուծեք, ուրիշ ոչինչ։

– Կարծում եք՝ հիմա Ղարաբաղի անկախությունը ճանաչելը նպատակահարմա՞ր է։

– Իհարկե, դեռ մի քանի տարի առաջ էր պետք ճանաչել։ Դա տարածքային հարց է. ճիշտ այնպես՝ ինչպես Ղրիմը։ Ղրիմն էլ վերադարձավ հայրենիք՝ Ռուսաստան։ Հիմա ես կարծում եմ՝ Ռուսաստանի և ընկեր Պուտինի հետ պետք է բանակցություններ վարել ու ասել՝ հուլիսի հինգի պայմանավորվածությունը չեղյալ համարեք, դուք խլել եք Հայաստանի մարզերից մեկը ու տվել Ադրբեջանին, հիմա հետ վերցրեք ու տվեք Հայաստանին։ Այս իրավիճակը հազար տարի կշարունակվի, բոլորս կմահանանք՝ հարցը չի լուծվի, բայց խնդիրն այն է, որ սխալ բանակցություններ են տանում, միմյանց խափում են ու այս ամբողջ ընթացքում մարդիկ են մահանում։

– Վերջերս ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ ակտիվություն է դրսևորում Թուրքիան՝ մասնավորապես Էրդողանը, նույնիսկ Պուտինի հետ էր ցանկություն հայտնել քննարկել ղարաբաղյան հարցը։ Ռուսական հեռուստաալիքներով էլ պարբերաբար մեկնաբանություններ ենք լսում, որ հարցը պետք է կարգավորվի Մոսկվա-Թեհրան-Անկարա ձևաչափով։ Նման հեռանկար հնարավո՞ր է։

– Այդ ամենը քաղաքական մարմնավաճառություն է։ Թուրքիան այդ հարցը «մահանա» է պահում, ու Ադրբեջանին աջակցում։ Հիմա Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը իրենց միությունն են ստեղծել, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը՝ իրենց միությունը, իսկ Հայաստանը մնացել է մեջտեղում՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ։ Հայաստանը մեկուսացված է, այդ պատճառով էլ ասում եմ՝ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը որպես իր տարածք։

– Իսկ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը ոչ մի կերպ չի՞ լավացնում Հայաստանի հնարավորությունները, այդ մեկուսացված իրավիճակում դրական տեղաշարժ չի՞ ապահովի։ Նույնիսկ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ բավականին հայանպաստ ձևակերպումներ կան։

– Իսկ դա ի՞նչ փաստաթուղթ է, անհեթեթություն է։ Ուկրաինան Ասոցացված համաձայնագիր է ստորագրել, իսկ Հայաստանը համապարփակ գործընկերության համաձայնագիր, այսինքն՝ ցանկանում է իր տնտեսական և այլ ոլորտների համագործակցությունը բարելավել։ Հայաստանը չի ասոցացվում Եվրոպային, պարզապես խոր գործընկերության համաձայնագիր է ստորագրել։

Սերժ Սարգսյանն այստեղ էր, երևի խոսել է Ռուսաստանի նախագահի հետ ու գնացել ստորագրել։ Բայց Հայաստանի նախագահը պետք է հարցազրույց տար, ասեր՝ մենք փաստաթուղթ ենք ստորագրել, որովհետև մենք շրջափակման մեջ ենք ու մեր ժողովրդի համար անհրաժեշտ է, որ ոչ միայն Ռուսաստանի հետ համագործակցենք, այլ աշխարհի բոլոր պետությունների հետ։ Կիևը որոշեց մտնել այնտեղ ու պատերազմ սկսեց, իսկ Հայաստանը ոչ՝ դրա համար էլ մենք աջակցում ենք Հայաստանի այդ որոշումը, Հայաստանը պետք է ընդլայնի իր հնարավորությունները աշխարհի բոլոր պետությունների հետ։

– Ինչո՞ւ են այդ դեպքում ռուսական հեռուստաալիքները հակահայական արշավ սկսել։

– Որովհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը աշխատանք չի տանում, միայն մենք ենք անհանգստանում։ Մենք տեղյակ ենք այդ հաղորդումներից՝ Նժդեհին էին անդրադարձել և անհեթեթ բաներ խոսել, բայց մենք մեր վրդովմունքը հայտնել ենք, հայտարարությամբ ենք հանդես եկել։ Պետք է Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես գա ու իրական վիճակը ներկայացնի։ Հասկացանք՝ Ռուսաստանի հեռուստաալքիները խոսում են, բա մերոնք ինչո՞ւ են լռում։ Գուցե իրենք փող են ստացել խոսելու համար՝ թուրքական, ադրբեջանական գումարներ, բա լավ, արտգործնախարարությունն ինչո՞ւ է լռում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում